Վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ֆերդինանտ Մանուկյանը ծնվել է 1941 թ. ապրիլի 20-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1960 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968-72 թթ. եղել է Գյումրի քաղաքի գլխավոր նկարիչը: Աշխատել է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառներում:

Նկարչի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերականությունը` «Մուտք Գյումրի» (1970 թ., որմնանկար), «Գյումրեցիներ» (1970 թ.), «Սասունցիների պարը», (1973-75 թթ., խճանկարներ) և այլն: Հաստոցային գործերից են` «Նատյուրմորտ», «Մեկ ամիս գյուղում» (1986 թ., «Տարվա լավագույն աշխատանքի» համար մեդալ), «Կնոջ իրան», «Տիեզերք» (1980-90 թթ.) և այլն: Ստեղծել է նաև 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997 թ.), ջրաներկ նկարաշարեր (2000-2004 թթ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994 թ., 2002 թ., 2012 թ.), Գյումրիում (1995 թ.), Փարիզում (1999 թ.), Փասադենայում (2001 թ.), Հաագայում (2004 թ.) և այլուր:

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: 1990 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015 թ.` Ժողովրդական նկարչի կոչման:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ֆերդինանտ Մանուկյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:

Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: