ՍԱՏՄ-ն ամփոփել է ձվի շուկայում կատարված ուսումնասիրությունները

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ամփոփել ձվի իրացման շուկայում կատարված ուսումնասիրությունները: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ վերահսկողություն է իրականացվել ձվի 10, այդ թվում բոլոր խոշոր արտադրողների մոտ՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ («Շիրակի ձու» ապրանքանիշ), «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Մյաս» ՍՊԸ («Ձու սննդային» ՏՊ), «Գնթունիք» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Ջանիկ Գյորգյան, «Գնդեվազ-Ֆարմ» ՍՊԸ, «Սանփաուեր» ՍՊԸ:

Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել նաև իրացման ցանցում, որի շրջանակներում կատարվել են ձվի նմուշառում և լաբորատոր փորձաքննություններ՝ որոշելու համար ձվի թարմությունը Ըստ այդմ՝ մի քանի տնտեսավարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է չմակնշված ձվի խմբաքանակ, որի իրացման նկատմամբ սահմանվել է հսկողություն: Խմբաքանակի իրացումը թույլատրվել է միայն արտադրման օրվան համապատասխանող մակնշում անելուց հետո: Երկու արտադրողի մոտ հայտնաբերվել է «Բ» դասի թռչնի ձու, որը թույլատրվում է իրացնել միայն արտադրական նպատակներով: Տվյալ խմբաքանակները վաճառվել են արտադրող կազմակերպություններին՝ այդ մասին ծանուցելով Տեսչական մարմնին:

Իրացման ցանցում ևս արձանագրվել է «Բ» դասի ձվի իրացման փորձ, որը Տեսչական մարմնի կողմից կանխվել է, իսկ խմբաքանակի իրացումը՝ կասեցվել։ Իրացման ցանցում հայտնաբերվել է նաև պիտանիության ժամկետն անցած հավի ձու, որի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, կայացվել է վարչական տուգանք նշանակել մասին որոշում։

Տեսչական մարմնի կողմից սահմանվել է հսկողություն տրված կարգադրագրերի և հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ։ Ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում, 2022 թվականի ապրիլի 17-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ, իրացման շուկայում արձանագրվել է բավարար քանակությամբ ձվի առկայություն, ինչը նպաստում է նաև դրա գնի արհեստական ուռճացման բացառմանը: Ավելին՝ շուկայում նկատվում է ձվի գնի նվազում:

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ներկայում թռչնամիս և ձու արտադրողների մոտ իրականացվում է անասնահամաճարակային մշտադիտարկում: