Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 17-19-ը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ: