Ծանրալսության ախտորոշումն ու բուժումը շարունակում է լինել առողջապահական արդիական խնդիր. ԱՆ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ծանրալսության ախտորոշումն ու բուժումը շարունակում է լինել առողջապահական արդիական խնդիր Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018 թվականից այն արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում են ԱՆ-ից։

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է բժշկական կազմակերպությունների տնօրենների, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի պատասխանատուների, քիթ-կոկորդ-ականջաբանության առաջատար մասնագետների, առցանց ձևաչափով քննարկմանն է միացել նաև արտերկրից մասնագետ:

Ծանրալսության ախտորոշումը և բուժումը, չնայած ականջի միկրովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների ներդրմանը և լսողական սարքերի լայն կիրառմանը, դեռևս շարունակում է լինել առողջապահության խնդիր: Ներկայումս առողջապահության նախարարությունը վերանայում է նորածնային լսողության սքրինինգի ծրագիրը` նոր շունչ հաղորդելու կոխլեար իմպլանտացիայի վիրահատության կազմակերպմանը: Նշենք, որ վաղ հասակում, մինչև երեխայի խոսելը, խնդիրը հայտնաբերելու, լսողական սարքով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական հարմարեցումը:

Ամփոփելով հանդիպումը` Արտակ Ջումայանն ընդգծել է. «Լսողական խնդիրների վաղ հայտնաբերումը և համապատասխան միջոցառումների կիրառումը հիմնական գործոններն են, որոնք կնվազեցնեն լսողության կորստի ազդեցությունը երեխայի զարգացման և առաջադիմության վրա»: