Ո՞վ կփոխարինի Անուշ Բեղլոյանին ԱԺ-ում. ցուցակի հաջորդ համարը, ամենայն հավանականությամբ, մանդատը չի վերցնի

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ՝ ապրիլի 14-ին, Ազգային ժողովի լիագումար նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Այս պաշտոնին անցնելու կապակցությամբ նա վայր է դրել պատգամավորական մանդատը։ Բեղլոյանից հետո ՔՊ-ի ընտրական ցուցակում Ռազմիկ Մկրտչյանն է, որը այս պահին զբաղեցնում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։

Արդյո՞ք վերջինս վերցնելու է մանդատը․Factor․am -ի հետ զրույցում Մկրտչյանն ասաց. «Ամենայն հավանականությամբ՝ ոչ»։ Ճշտող հարցին՝ ցանկանում է վարչական շրջանի ղեկավարի գործունեությունը շարունակե՞լ, թե՞ այլ խնդիր կա, նա նշեց. «Այո, կարծում եմ, որ կմնամ, քանի որ այստեղ դեռ շատ անելիքներ ունեմ»։

Նշենք, որ ցուցակում հաջորդ համարը Գայանե Եղիազարյանն է, որը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է, նաև՝ 2021 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի քարտուղարը։ Եթե Մկրտչյանը մանդատը չվերցնելու վերջնական որոշում կայացնի, պատգամավոր կարող է դառնալ Եղիազարյանը։

Մերի Մարտիրոսյան