Շինարարության ծավալներն աճել են շուրջ 5 տոկոսով․ տվյալներ Վիճակագրական կոմիտեից

Լուրեր

06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,9 %-ով՝ կազմելով 32 մլրդ 735.4 մլն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Շինարարության կեսից ավելին՝ 57.5 %-ը կատարվել է մասնավոր սեկտորի միջոցների հաշվին։ Կազմակերպությունները, ընդհանուր առմամբ, Հայաստանում շինարարության մեջ 18 մլրդ 825.3 մլն դրամ գումար են ներդրել։

Շինարարության 25 %-ը կատարվել է բնակչության միջոցների հաշվին։ Այս ամիսներին պետության միջոցների հաշվին կատարվել է ընդհանուր շինարարության միայն 15․4 %-ը՝ նախորդ տարվա 26,8 %-ի փոխարեն։ Շինարարության մեջ ներդրված պետական միջոցները, ընդհանուր առմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 35․4 %-ով։

Այսպես․ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հաշվին ավելի քան 5 մլրդ դրամի շինարարություն է կատարվել․ նախորդ տարի այդ թիվը 7,7 մլրդ է եղել։

Նվազել է նաև համայնքների միջոցների հաշվին կատարվող շինարարությունը․ եթե նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին համայնքային միջոցների հաշվին 657 մլն դրամի շինարարություն էր կատարվել, այս տարի այդ թիվը կազմել է 445 մլն դրամ։

Օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարվող շինարարությունը ևս նվազել է 58․6 %-ով՝ կազմելով շուրջ 1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,2 մլն դոլարի համեմատ։

Ընդհանուր առմամբ՝ շինարարության ոլորտում 4,9 % աճը գրանցվել է մարդասիրական օգնության միջոցների, կազմակերպությունների միջոցների հաշվին։

Մարդասիրական օգնության հաշվին կատարվող շինարարությունը աճել է 13 %-ով։ Մարդասիրական օգնության կառուցվածքում մեծ դեր է կատարում «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների հաշվին կատարված շինարարությունը։ Հիմնադրամի տրամադրած միջոցները, նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 72 %-ով։