Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Լուրեր

08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
08.06.2026 | 12:48
ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների
08.06.2026 | 12:41
«Ականատես» դիտորդական առաքելության ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 12:40
Ամենամեծ խնդիրն ընտրակաշառքն է եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:34
Որ ուժը որքան ձայն է ստացել. ԿԸՀ նախագահը ներկայացնում է նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:24
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 12:19
Էդմեն Շահբազյանի մասնակցությամբ մենամարտը լավագույնն է ճանաչվել UFC-ի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:10
ԱԺ անցնող ուժերը՝ ըստ նախնական արդյունքների // Ձերբակալվածներ տեղամասի մոտ դանակահարության գործով․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 12:03
ՄԻՊ աշխատակազմը ընտրությունների օրը ստացել է 112 հեռախոսազանգ, 65 խնդիր լուծում է ստացել
08.06.2026 | 11:58
Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 11:51
ԿԸՀ-ն ամփոփում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 11:48
Սամուել Սևյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող
08.06.2026 | 11:41
426 մլրդ դրամով բարձր ՀՆԱ. տնտեսական աճը գերազանցել է բյուջեի կանխատեսումները. Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 11:35
Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 11:33
2025-ի տվյալներով՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության շրջանակում տարիներ շարունակ իրականացվող անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրերը։ Նախարարը փաստել է՝ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել դեռևս հեռավոր 1992 թվականին՝ Հայաստանի համար առավել բարդ շրջանում, և աջակցել մի շարք դժվարությունների հաղթահարմանը:

Վահրամ Դումանյանի խոսքով՝ Խաղաղության կորպուսի գրոծունեության կարևորությունը սկսում է անվանումից՝ խաղաղություն, որի կարիքն այսօր գլոբալ առումով առկա է ողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ՝ հույս հայտնելով, որ իրականացվող համատեղ ծրագրերը կնպաստեն գլոբալ խաղաղության հաստատմանը, քանի որ անվտանգության գլխավոր երաշխիքը, ըստ նախարարի, կրթությունն է: Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ 2018 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող անգլերենի ուսուցման ծրագրերին՝ կարևորելով լեզվի միջոցով միջմշակութային երկխոսությունը:

Ջոան Ֆեյրլին իր հերթին նշել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը գնահատում է ԿԳՄՍ նախարարության աջակցությունը մի շարք ծրագրերի իրականացման գործում: Նա նշել է, որ այս տարի լրանում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու 30 տարին, և այս ընթացքում շուրջ 1100 կամավորներ աշխատել են հայաստանյան ծրագրերում: Ջոան Ֆեյրլին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև ներկա և առաջիկա ծրագրերը, որոնք ներառում են ՀՀ բոլոր մարզերը:

Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականից դադարեցվել է կամավորների աշխատանքը բոլոր երկրներում, սակայն Հայաստանում իրականացվող ծրագրերը կանգ չեն առել: Կամավորներն իրականացրել են անգլերենի ուսուցման 15 առցանց դասընթացներ՝ 150 երիտասարդների և 20 ուսուցիչների մասնակցությամբ: Նա նաև ընդգծել է, որ կորպուսի իրականացրած երիտասարդական ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին. դրանք ուղղված են կյանքի հմտությունների և ձեռնարկատիրական ոլորտում Գավառի և Իջևանի երիտասարդների վերապատրաստմանը: Ջոան Ֆեյրլին հույս է հայտնել, որ 2023 թվականից կվերսկսվի կամավորների աշխատանքը Հայաստանում. դրա շրջանակում նախատեսվելիք ծրագրերը կներառեն չորս մարզ՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի:

Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև երիտասարդական զարգացման ծրագրերի շրջանակում համայնքային կենտրոնների և կառույցների հետ աշխատանքը՝ ոչ ֆորմալ կրթական միջավայր ապահովելու տեսանկյունից: