Գործ կա, իսկ աշխատո՞ղ․ Հայաստանում ամեն 7-րդը գործազուրկ է, աշխատանքը՝ անարդյունավետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

Հայաստանի ամբողջ բնակչությունից աշխատանք կամ զբաղվածություն ունի ամեն երրորդը։ Մյուս երկուսը դուրս են աշխատաշուկայից՝ տարեցներ են, երեխաներ, աշխատելու հնարավորություն կամ ցանկություն չունեցողներ։ Եթե վերցնենք միայն աշխատուժը, ապա գործազուրկ է համարվում ամեն յոթերորդը՝ աշխատուժի 14,5 տոկոսը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարտ ամսվա հաշվարկով՝ Երևանում և մարզերում կա ավելի քան 2600 թափուր աշխատատեղ։ 300-ից ավելի մասնագետի կարիք էլ կա Արցախում, հատկապես՝ Ստեփանակերտում։ Պահանջվում են էլեկտրիկներ, խառատներ, շինարարներ, բանվորներ, վաճառողներ, վարսավիրներ, բժիշկներ:

Ինչո՞ւ այս տեղերը չեն լրացվում։ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը բացատրում է, որ անհամապատասխանություն կա աշխատանք փնտրողների և ազատ աշխատատեղերի միջև, և պատճառներից առաջինը կրթական համակարգի կտրվածությունն է աշխատաշուկայից։

«Մենք անցյալ տարի 1000 գործատուի շրջանում կատարեցինք վերլուծություն։ Բացահայտվեց, որ հմտությունների տեսանկյունից, որ բուհի կամ քոլեջի շրջանավարտը կամ երիտասարդը պետք է տիրապետի, այդ հմտությունները բացարձակապես չեն բավարարում գործատուի պահանջներին։ Այսինքն՝ առաջին մեծ պրոբլեմն այն է, որ կրթական համակարգում բացակայում է գործնական գիտելիք և հմտություններ հաղորդելը»,- նշում է Մակարյանը։

Հայաստանը հետ է մնում նաև աշխատանքի արդյունավետության առումով․ ՄԱԿ-ի կառույցներից Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հաշվարկել է հետևյալը․ Հայաստանում ամեն աշխատող տարվա մեջ ստեղծում է շուրջ 14 հազար դոլար արդյունք։ Արևելյան Եվրոպայի երկրներում միջին արդյունքը 25 հազար դոլարն է, Ռուսաստանում՝ 26 հազար դոլարը, Գերմանիայում և Ճապոնիայում՝ 90 հազար դոլարը, ԱՄՆ-ում՝ 120 հազար դոլարը։ Ամենաբարձրը Լյուքսեմբուրգում է՝ ավելի քան 227 հազար դոլար՝ ամեն աշխատողի հաշվով։

ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ առաջատարներին հասնելու համար անհրաժեշտ է պետական միջամտություն։ Ներդրումներ ու արտոնություններ են հարկավոր ավելի արդյունավետ աշխատողներ և ավելի արդյունավետ արտադրություններ ունենալու համար։

«Այս առումով իրականում հսկայական անելիք կա, և ճանապարհը մեկն է՝ կրթվածության մակարդակը բարձրացնել, պետական մակարդակով կրթությանը ավելի ու ավելի մեծ տեղ հատկացնել, և երկրորդ՝ տեխնոլոգիաներ ներդնել, խթանել, որ բիզնեսն ավելի ու ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ օգտագործի»,- բացատրում է Խաչատրյանը։

Մասնագետը սխալ է համարում կարծիքը, թե պետությունը պետք է աշխատատեղ ստեղծի։ Նրա գործառույթը խրախուսելն է, որ գործատուներն իրենք ստեղծեն աշխատատեղեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան