«Խաղաղության» դարաշրջանի քողի տակ հրահրում են նոր պատերազմ, Արցախի հայաթափում. ԱՀ ԱԺ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Ավելի վաղ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։

«Մեզ համար զարմանալի ու անակնկալ չէին Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած թեզերը․ այն, ինչն արվում էր թաքուն՝ բացահայտվեց, այն, ինչը չէր հաջողվել տասնամյակներ՝ հիմա փորձում են իրականացնել՝ առիթը չկորցնելով»,- Արցախի ԱԺ արտահերթ նիստում նշեց Դավիթ Իշխանյանը։

«Խղճահարության դրվագներ ստեղծող առաջնորդը չի կարող լինել իմ և ձեր, այն հպարտ ժողովրդի առաջնորդը, որը 1988 թվականին նորից որդեգրեց ազգային ազատագրական պայքարի գաղափարն ու տեսլականը՝ ունենալով հաջողությունների ու կորուստների շարք, տալով բազմաթիվ զոհեր, չընկճվելով, չհուսահատվելով , գիտակցելով, թե հանուն ինչ նպատակի է այդ ամենը, հանուն ապագա սերունդների, հանուն ազգային իդեալների»,- նշեց Արցախի ԱԺ պատգամավորը:

Նա նաև ընդգծեց, որ այժմ Փաշինյանի հռչակած  «խաղաղության դարաշրջանի» քողի տակ հրահրվում է նոր պատերազմ, նոր ողբերգություններ, Արցախի հայաթափում։

Պատգամավորը կոչ արեց  չապակողմնորոշել և չմանիպուլացնել Հայաստանի և Արցախի հանրությանը, չխեղաթյուրել իրականությունը։

«Արցախի և արցախցիների կողմից մանդատ չունենալու պատճառաբանությամբ Արցախի ճակատագիրն եք մոգոնում, արյուն են հեղում և հետո խոստովանում, հետո ինչ:

Այդքան միամիտ չենք։ Եթե քաղաքական վեկտոր եք փոխում, հստակ կողմնորոշվեք և հայտարարեք, որպեսզի մեր հեռու և մոտիկ բարեկամներն էլ հասկանան ու կողմնորոշվեն, մենք էլ հասկանանք ու կողմորոշվենք։ Ոհմակային հոգեբանությամբ ձեր արբանյակներին բաց եք թողել Արցախի և արցախցիների մասին բարբաջանքներ հնչեցնելու, և այն էլ՝ ամենապատասխանատու և բարձր ամբիոնից՝ ՀՀ ԱԺ ամիբիոնից:

Կատարեք Արցախի և արցախիների անվտանգության երաշխավորի ձեր պարտականությունները, խեղված ձևակերպումներով մի՛ ներկայացրեք այնպես, իբր ցանկանում եք պատպանել Արցախի ժողովրդի իրավունքները։ Այդ իրավունքները պաշտպանել են մեր պապերն ու ծնողները, մենք և մեր որդիները՝ Արցախը հայկական պահելով, կերտելով պետականություն։ Այդ իրավունքները պահպանել ենք անցած 30 տարիներին ու կպահպանենք ապագայում ևս։ Դրանք պետք է պահպանվեն միասին»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։