ԶՊՄԿ-ի հարկի մի մասը ծախսում ենք Քաջարանի վրա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առաջարկեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վերադարձված գումարը տրամադրել Քաջարանի բնակիչների առողջական խնդիրների լուծմանը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի որոշ սուբյեկտներ վերադարձրել են 15 մլրդ դրամ, որը հափշտակված է եղել ՀՀ-ից։ Առաջին տուժողները, կարծում եմ, եղել են Քաջարանի բնակիչները, որոնք շնչում են այդ օդը աշխատում են, տանջվում են»,- նշեց Խաչատրյանը և հարց ուղղեց վարչապետին, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում այն առաջարկին, որ այդ վերադարձված գումարների թեկուզ չնչին մասը ծախսվեր հենց Քաջարանի բնակիչների առողջական խնդիրների, հիվանդությունների կանխարգելման համար:

Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց ՔՊ-ական պատգամավորի առաջարկին նշելով. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ հարկատու է, այդ գումարները մուտք են եղել ՀՀ պետական բյուջե:

Դրանց մի մասը ծախսում ենք Քաջարանի վրա, բյուջեից 2021թ-ին լրացուցիչ մեկ մլրդ դրամ հատկացվել է Սյունիքի մարզին, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, նոր սուբվենցիոն ծրագրերի հնարավորություններ կան, մենք ընդլայնել ենք այդ հնարավորությունները:

Ես համաձայն չեմ ձեր առաջարկած տրամաբանության հետ, որ կոմբինատը Քաջարանում է, դրա մի մասը պետք է ծախսվի հենց Քաջարանում, դա ՀՀ պետական բյուջեի մաս է»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: