Ալիևը հայտարարել է, թե պետք է «վերջ դնել Հայաստանի սպառազինմանը» և կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Լուրեր

18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայատյաց հայտարարություններով է հանդես եկել և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նախօրեին այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, Ալիևը նախ հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակելու է բանակաշինության համար հատկացնել այնքան գումար, որքան անհրաժեշտ է, ապա խոսել է Հայաստանի Զինված ուժերից։

Նա նշել է, որ Հայաստանում իրավիճակն այլ է, որ այստեղ կարող են ծախսել այնքան միջոց, որոնք, իբր, «հատկացնում են արտասահմանից ֆինանսական օգնության և չվերադարձվող վարկերի տեսքով»։

«Կարծում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է վերջ դնել Հայաստանի սպառազինմանը։ Հայաստանն ինքը գումար չունի զենքի ձեռքբերման համար և երբեք չի ունեցել։ Պատերազմի ժամանակ մենք ոչնչացրել ենք Հայաստանի մոտ 4-5 մլրդ դոլարի ռազմական տեխնիկան»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով․ «Լիովին համոզված եմ, որ եթե վարկեր չտրամադրվեին, ապա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի անհրաժեշտություն չէր լինի։ Եթե կրկին գումար հատկացվի Հայաստանի սպառազինության համար, ապա մենք դա կդիտարկենք որպես ոչ բարեկամական քայլ և կգործենք դրան համապատասխան»։

Ադրբեջանի նախագահը կրկին հիշել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ Հայաստանը չի կարող խանգարել Բաքվի պլաններին։

«Հայաստանը պիտի տեսնի, որ չի կարող խանգարել մեր պլաններին։ Եթե նրանք մեզ ճանապարհ չտան Զանգեզուրով, կհայտնվեն պարտվողի դերում։ Առաջինը՝ նրանք կխախտեն նոյեմբերի 10-ի հայտարարությունը։ Այս հայտարարության մեջ հստակ ասվում էր, որ պետք է կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Սա պարտավորություն է»,- ասել է Ալիևը։

Նա, սակայն, չի նշելե, թե 2020 թվականի նոյմբերի 9-ից ի վեր արդեն քանի անգամ է Ադրբեջանը խախտել եռակողմ հայտարարության իր պարտավորությունները, և խոսում է մի միջանցքի մասին, որին վերաբերյալ հայտարարության տեքստում ոչինչ չկա։

«Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները, ապա մենք պատասխանատվություն չենք կրելու մեր ոչ մի պարտավորության համար։ Նրանք պետք է դա իմանան և ժամանակ չկորցնեն։ Ինչևէ, վաղ թե ուշ մենք կհասնենք մեր նպատակին»,- սպառնացել է Ալիևը։

Հավելենք, որ հենց ադրբեջանական կողմն է ամեն կերպ խոչընդոտում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացմանը՝ փորձելով եռակողմ հայտարարությունից դուրս պահանջներ ներկայացնել։

Էմմա Չոբանյան