Հրաժարում կոնֆորմիզմից՝ հանուն իրավունքի․ պատժամիջոցներին պետք է միանալ, որը ՀՀ-ն չի անում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկությունը դաս քաղեց, որ ռեժիմը, որը խախտում է իր քաղաքացիների իրավունքը, այսինքն՝ վտանգավոր է իր քաղաքացիների համար, չի կարող վտանգ չլինել նաև մյուս երկրների քաղաքացիների համար»,- այս մասին նշեց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կազմակերպած «Ուկրաինայի պատերազմի հետևանքները Արևելյան գործընկերության երկրների վրա» միջազգային համաժողովի ժամանակ:

«Եվ ժամանակի ընթացքում լուրջ ներդրումների, լուրջ զարգացումների ու վերագնահատումների շնորհիվ եվրոպական ժողովրդավարությունը կարողացավ ցույց տալ օրինակը: Բայց կոմֆորմիզմը, ցավոք սրտի, դարձավ ուղենիշ, և այս առումով ես բոլորովին համաձայն չեմ այն մոտեցման հետ, որ պատժամիջոցներին Հայաստանի Հանրապետությունը չպետք է միանա: Տոտալիտար ռեժիմի դեմ պատժամիջոցներին պետք է միանալ, ինչը չի անում ՀՀ իշխանությունը:

Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ Հայաստանը, Վրաստանը կամ Մոլդովան այն ռեսուրսները չունեն, որ պատժամիջոցներին միանան, կամ պատժամիջոցներից ավելի շատ իրենք են տուժելու: Պատժամիջոցներից տուժում են նաև հենց արևմտյան երկրների քաղաքացիները: Շատ կարևոր եզրակացություն՝ հրաժարում կոնֆորմիզմից՝ հանուն իրավունքի պաշտպանության. այս իդեան, թեկուզ ուշ, բայց դրսևորվում է, և այս սկզբունքի իրականացման համար իհարկե անհրաժեշտ է քաղաքական խիզախություն»,- նշեց Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: