Ես դեմ չեմ. ընդդիմադիրները թող փաստեր հրապարակեն բանակցությունների պատմությունից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ինքը ամեն ինչի մասին խոսել է, գաղտնիք չկա, դեմ չէ նաև, որ ընդդիմադիրները հրապարակեն որոշ փաստեր, փաստաթղթեր: Փաշինյանն  այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչքանո՞վ է հնարավոր գաղտնազերծել բանակցային գործընթացը:

Ըստ պատգամավորի՝ ժողովուրդն արժանի է տարիներ շարունակ թաքցված իրողությունների մասին իմանալ սկզբնաղբյուրից, հարկ է հրապարակել նաև որոշ նամակագրություններ:

Փաշինյանը պատասխանեց, որ, ըստ էության, գաղտնիք չի էլ մնացել, որովհետև ամեն ինչի մասին խոսել են: «Մնացել է ասածները համադրել, մի երկու անճշտություն կա, փաստաթղթերով ճշտել, թե ո՞ր հանգամանքն է ճիշտ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով նամակագրություններ, խոսակցություններ հրապարակելու մասին պատգամավորի առաջարկին՝ նա ասաց, որ այդ առումով հարուստ նյութ առանձնապես չկա էլ: «Այնպես չէ, որ ամեն ինչ արձանագրվել է: Այդ 30 տարվա բանակցային գործընթացը մի թղթապանակի մեջ տեղավորվում է: Բայց կան, իհարկե, շատ կարևոր խոսակցությունների արձանագրություններ: Բայց խնդիրն այն է, որ մենք դա որպես իշխանություն չենք կարող անել»,-ասաց Փաշինյանը՝ ճիշտ չհամարելով տարբեր երկրների պաշտոնյաների հետ խոսակցություններ հրապարակելը:

Նա ընդգծեց, որ իրենց ընդդիմախոսները ժամանակին խոստանում էին փաստեր, փաստաթղթեր հրապարակել: «Իրենք կառավարության «արգելակներով» կաշկանդված չեն, թող իրենք հրապարակեն: Ես բացարձակապես դեմ չեմ, որ իրենք հրապարակեն, թե ինչի մասին է խոսքը: Ես համոզված եմ՝ այն, ինչ իրենք հրապարակեն, ճշգրիտ կապացուցի այն, ինչ մենք այս ընթացքում անընդհատ ասել ենք»,-ասաց վարչապետը:

Պատգամավորը Ղազարյանը խոսեց «Մեղրիի փոխանակման» տարբերակի մասին:

Փաշինյանը նկատեց՝ անգամ համացանցում կարելի է գտնել այդ փաստաթուղթը: Ըստ նրա՝ 2007-ին է դա հրապարակվել, եղել է այդպիսի տարբերակ, մնացած փաստաթղթերն էլ են հրապարակվել:

«Իրականում խնդիրը ոչ թե բանակցային բովանդակության մեջ է, որովհետև ամբողջը հրապարակված է, այլ բանակցային բովանդակության տողատակերը և ներքին կապերը համադրելու և հասկանալու մեջ է: Իրականում ոչ մի գաղտնիք արդեն չկա, ամեն ինչի մասին, խոսել ենք, ես գոնե ամեն ինչի մասին խոսել եմ: Խնդիրը համադրություններ անելու պատճառահետևանքային կապերն արձանագրելու մեջ է»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: