Վաշինգտոնը՝ ՀՀ-ում խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի ոտնահարումների մասին․ զեկույց

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որում անդրադարձ կա նաև Հայաստանին։
Զեկույցում նշվում է, որ թեև նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ կառավարությունը հիմնականում հարգել է հավաքների ազատությունը, տեղի դիտորդները ողջ տարվա ընթացքում արձանագրել են խաղաղ հավաքների վերաբերյալ կառավարության մոտեցման անհամապատասխանություններ:

«Օրինակ՝ օգոստոսի 23-ին ՀԿ-ները համատեղ հայտարարություն տարածեցին՝ քննադատելով ոստիկանությանը չափից ավելի կոշտ ուժ կիրառելու համար՝ Երևանի համայնքներից մեկում բարձրահարկ շենքի կառուցման դեմ բողոքի խաղաղ ցույցը ցրելու ժամանակ։ Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 20-21-ը ոստիկանության հատուկ ստորաբաժանումները անհամաչափ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ՝ ծանր վնասվածք հասցնելով մասնակիցներին, այդ թվում՝ անչափահասների և տարեցների, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկանությունը ոտնահարել է բերման ենթարկված քաղաքացիների իրավունքները՝ արժանապատվությունը նվաստացնող կարգով բռնի ուժով տեղափոխելով ոստիկանության բաժին՝ կիրառելով անհամաչափ միջոցներ և ապօրինի ընթացակարգեր։ Հաղորդվում է, որ  ծեծի է ենթարկվել 19-ամյա մի երիտասարդ։ Իշխանությունները մի քանի քրեական գործեր են հարուցել ցուցարարների դեմ, սակայն ներգրավված սպաների նկատմամբ որևէ գործողություն չի եղել։

Հավաքներ անցկացնելու ազատությունը սահմանափակվել է 2020 թվականի մարտին հաստատված արտակարգ դրության ընթացքում՝ COVID-19 համաճարակը զսպելու նպատակով։ Սահմանափակումները գործել են մինչև 2020 թվականի օգոստոսը, երբ կառավարությունը չեղարկեց հավաքների անցկացման սահմանափակումների մեծ մասը՝ թույլատրելով ցույցեր, երթեր և հանրահավաքներ՝ սոցիալական հեռավորության պահպանման ու դիմակներ կրելու պահանջներով: Հավաքների անցկացման ազատությունը սահմանափակվել է նաև ռազմական դրության ժամանակ, որը սահմանվել էր 2020 թվականի սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ռազմական գործողությունների բռնկումից հետո»,- ասված է զեկույցում։

 

Տաթև Ֆռանգյան