Թուրքիայի քաղաքացիները փորձում են հաղթահարել աճող աղքատությունը՝ նվազեցնելով սննդի ծախսերը և սոված մնալով

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքերի ցնցող մեծամասնությունը փորձում է դիմակայել սննդի աճող գներին՝ նվազեցնելով սննդամթերքի համար նախատեսված ծախսերը և սոված մնալով, գրում է Duvar-ը։

MetroPoll Research Company-ն հետազոտության ընթացքում քաղաքացիներին հարցրել է, թե ի՞նչ են անում՝ վատթարացող տնտեսական պայմաններում «յոլա գնալու» համար: Հարցման մասնակիցների 50,3 տոկոսն ասել է, որ կրճատել է սննդի ծախսերը, 31,9 տոկոսը խոստովանել է՝ «երբեմն սոված է մնում», իսկ 61,8 տոկոսն ասել է, որ դադարել է միս ուտել: Հարցման արդյունքները սոցցանցերի իր էջերում հրապարակել է կազմակերպության ղեկավար Օզեր Սենջարը։

Բացի այդ, հետազոտության մասնակիցների 53,7 տոկոսն ասել է, որ տաք հագուստ է հագնում, որպեսզի չջեռուցի բնակարանը, իսկ 57,9 տոկոսը նշել է, որ ավելի քիչ է հագուստ լվանում։ Վարորդների 62,5 տոկոսն ասել է, որ դադարել է օգտագործել մեքենան, քանի որ վառելիքի գները նույնպես բարձրացել են:

Հավելենք, որ անցյալ տարի թուրքական լիրայի 40 տոկոսից ավելի արժեզրկման հետևանքով Թուրքիայում տնտեսական ճգնաժամն ավելի խորացել է, գնաճն էլ երկրում հասել է վերջին 20 տարվա առավելագույնին։

Էմմա Չոբանյան