ՀՀ-ն Ադրբեջանի հետ Միութենական պետություն էլ մտնի, միևնույնն է՝ ՌԴ-ն Արցախը Ալիևին է տալու․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն է

-Պարո՛ն Միսկարյան, Դուք նշում եք, որ ՌԴ-ի ճնշումների արդյունքում ՀՀ-ն կորցրել է ինքնիշխանությունը՝ մտել է ԵՏՄ 2013 թվականին Սերժ Սարգսյանի՝ գիշերային որոշման հետևանքով։ Բացի այդ՝ պատերազմի արդյունքում նաև Արցախի անվտանգության հարցն է զիջվել ՌԴ-ին։ Բայց այսօր Ղարաբաղի հարցն է ՀՀ-ի դեմ որպես շանտաժի գործիք կիրառվում՝ պարբերական միջադեպեր են գրանցվում։ Առաջիկայում նաև Փաշինյանն է այցելելու ՌԴ՝ Պուտինի հետ հանդիպման։ ՌԴ-ն զորքեր ունի Արցախում և տեսականորեն կարող են ՀՀ-ին շանտաժ անել, որ խնդիրներ կառաջանան, եթե Միութենական պետություն չմտնենք և այլն։ Ինչպե՞ս չտրվել շանտաժներին, պահպանել ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։

-Ստացվում է, որ մեզ վրա կան էլի ճնշումներ։ Արցախի հարցը հայանպաստ լուծման հանգեցնելու համար կա մեկ ճանապարհ՝ մենք հակադրվում ենք ավտորիտար ճակատին և ի դեմս քաղաքակիրթ աշխարհի՝ գտնում ենք դաշնակիցներ, որոնք հանուն ժողովրդավարության, հանուն այդ տարածքում ապրող հայերի ազատության և իրավունքների՝ պատրաստ կլինեն մեզ այդ հարցում աջակցել։

-Շատ չե՞նք ուշացել Արցախի հարցում Արևմուտքի աջակցությունը ստանալու համար՝ հաշվի առնելով այս տարիներին ՀՀ-ի՝ միավեկտոր, պրոռուսական քաղաքականության փաստը։

–Դեռևս ոչ։ Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Ուկրաինայում, հնարավորություն տվեցին մեզ վերափոխել մեր մոտեցումները և նորովի նայել։ Օրինակ՝ եթե արցախյան պատերազմից հետո չսկսվեր Ուկրաինայի դեմ ՌԴ-ի «հատուկ օպերացիան», և փորձեր ՌԴ-ն նախ Անդրկովկասը մտցնել Միութենական պետության մեջ, ապա նոր անդրադառնար Ուկրաինային, միգուցե, այդ դեպքում մենք շանսեր չունենայինք։ Բայց հիմա կա հնարավորություն, ՌԴ-ի ազդեցությունը մեծապես թուլացել է, ինքը միևնույն է՝ խաղացող է։ Եվ ՌԴ-ին համոզել, որպեսզի նա ինչ-որ հայանպաստ որոշում կայացնի, մեզ չի հաջողվելու։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանն ավելի շատ տնտեսական ռեսուրսներ ունի, քան մենք, և Ադրբեջանն իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ ավելի մոտ է կանգնած Ռուսաստանին, քան մենք։

Եվ եթե նույնիսկ մենք, հանուն Արցախը չկորցնելու գաղափարի, Ադրբեջանի հետ մտնենք Միութենական միություն, միևնույն է՝ ՌԴ-ի քաղաքականությունը լինելու է այնպիսին, ինչպիսին 100 տարի առաջ՝ էլի Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ինչպես ճանաչվել է, էլի ՌԴ-ն այնտեղ կմնա՝ իբր որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր, մինչև «մեր ժողովուրդները կբարեկամանան՝ ինչպես Խորհրդային միության ժամանակ էր կատարվում»։ Բայց, միևնույն է, մենք կորցնելու ենք էլի Արցախը․ ինչպես Նախիջևանը՝ այն նույնպես հայաթափվելու է։ Հիմա տեսնում ենք, որ Ալիևի կողմից չկա այն հռետորաբանությունը, ինչ պատերազմից հետո՝ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը, և եթե ՀՀ-ի ու Արցախի նկատմամբ ինչ-որ ոտնձգություն էլ եղել է, ապա թուլացրել է ոչ թե մեր դիրքերը, այլ ՌԴ-ի։ Վերջին հանդիպումը, ես կարծում եմ, հնարավորություն է Արցախի հարցը բանակցային, խաղաղ ճանապարհով լուծելու, և այդտեղ մենք ունենք մեկ դաշնակից՝ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն ավելի բարձր գնահատող կենտրոնները, քան բռնապետությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան