50 բուհ՝ 3 մլն բնակչի հաշվով․ որ համալսարանները սպասեն օպտիմալացման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.12.2025 | 16:55
Վրաստանը կթույլատրի Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա անվճար փոխադրումը
08.12.2025 | 16:44
Արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել
08.12.2025 | 16:35
«Brave Heart»-ը եվրատեսիլյան մեծ բեմում․ կայացել է Ալբերտի առաջին բեմական փորձը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.12.2025 | 16:31
Անի Հովսեփյանը հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կարող է մենամարտել գոտու համար
08.12.2025 | 16:24
Սիրիայի անցումային նախագահը կոչ է արել միավորել ջանքերը Ասադի տապալումից մեկ տարի անց
08.12.2025 | 16:15
Մեկնարկում է Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը
08.12.2025 | 16:06
ԱՄՆ-ը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն հատկացնել
08.12.2025 | 15:55
Վարդենիսում զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
08.12.2025 | 15:51
Անթալիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 15:49
«Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիից քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց․ ըստ փաստաբանի՝ ծեծի են ենթարկել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին
08.12.2025 | 15:41
Բայրամովը Արաղչիին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
08.12.2025 | 15:39
Արման Ծառուկյանը գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Մոսկվայում
08.12.2025 | 15:30
Եկեղեցում պե՞տք է ՀՀ օրհներգ հնչի և դրոշը լինի․ ՀԱՐՑՈՒՄ
08.12.2025 | 15:20
Բաքուն առաջարկել է «3+3» ձևաչափով հանդիպումը նախ անցկացնել Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում
08.12.2025 | 15:10
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Դեռևս ամիսներ առաջ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոսում էր հայաստանյան բուհերի օպտիմալացման մասին՝ շեշտելով, որ բուհական համակարգը պետք է համապատասխանի հստակ ստանդարտների: Օրերս էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ կատարած այցի ժամանակ նախարարն ասել էր, որ 3 միլիոն բնակչությամբ Հայաստանում ավելի քան 5 տասնյակ բուհը շատ է: Նրա խոսքով՝ դրանից էլ ածանցվում է կրթության որակի խնդիրը, որի բարելավումն իրենց առաջնային գործերից է:

Նախարարի այս հայտարարությունից կարելի՞ է, արդյոք, եզրակացնել, որ առաջիկայում հայաստանյան բուհերի խոշորացումը, օպտիմալացումն անխուսափելի է լինելու: ԿԳՄՍ նախարարությունից մեզ հայտնեցին, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով նոր մոտեցումներ են սահմանված, որոնք միտված են բուհերում կատարողական, արդյունքային ցուցանիշների բարձրացմանը։

«Նոր օրենքի նախագծով պարտադիր է դառնալու ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը։ Սահմանված են մեխանիզմներ և հստակ ժամկետներ, որոնցից հետո եթե բուհը չանցնի հավատարմագրման գործընթացները, վերջինիս տված ավարտական փաստաթուղթը և կրթությունը չեն ճանաչվելու պետության կողմից»,-նշում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։

Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ամիսներ առաջ փակվեց ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղը, վերջերս էլ` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը, կարելի է ենթադրել, որ օպտիմալացման արդյունքում թիրախում կարող են հայտնվել բուհերի մարզային մասնաճյուղերը։

«Մենք ունենք հինգ հեռավոր մարզ, որտեղ, կարծում եմ, պարտադիր է համալսարաններ ունենալ։ Շատերը չեն կարող գալ, սովորել Երևանում, մարզին էլ պետք են աշխատատեղեր, ինտելեկտուալ միջավայր։ Այդ իմաստով մարզային բուհերը մեզ շատ անհրաժեշտ են, նույնիսկ հարկավոր է ուժեղացնել դրանք»,-շեշտում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Լուսինե Գրիգորյանն էլ նշում է՝ ճիշտ է, նախարարությունում քննարկում են մարզային բուհերի կարգավիճակի հարցը, միգուցե մարզերում բուհերի խոշորացում լինի, սակայն դրանք դեռ քննարկումներ են, ոչ ավելին։ Այն, որ մասնավոր բուհերից շատերում կրթության որակի խնդիր կա, նկատելի է անգամ անզեն աչքով։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանում մասնավոր բուհերի գործունեությանը, նկատում է՝ դրանցից շատերն այսօր հազիվ են գոյատևում, և միայն մի քանիսին է հաջողվել դիմանալ մրցակցությանը: Ըստ նրա՝ Հայաստանում բուհերի թիվը կտրուկ մեծացավ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ տեղի ունեցավ դաշտի ազատականացում, հայտնվեցին մասնավոր կրթական հաստատություններ:

Խաչատրյանի կարծիքով՝ հնարավոր է 20 տարի անց մենք ունենանք, օրինակ, 10 համալսարան: Փորձագետը նկատում է՝ հինգ տասնյակ բուհը Հայաստանի համար գուցե շատ է, սակայն բուհերը զգայուն ու բարդ կառույցներ են և դրանց հետ պետք է մտածված վարվել:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը նշում է՝ իրենց բուհը, օրինակ, արդեն երրորդ անգամ է ներգրավվում ինստիտուցիոնալ հավատարմագրման պրոցեսում: Նա օրինաչափ է համարում այն հանգամանքը, որ բուհերը ստիպված կլինեն համապատասխանել որակական որոշակի չափանիշների, սակայն այն համոզման է, որ բուհերի քանակի հարցն ամենակարևորը չէ:

Նախարարության ներկայացուցիչն էլ փաստում է, որ մասնավոր բուհերի համար առաջիկայում դժվար է լինելու, բայց պետք է փորձել հարմարվել իրավիճակին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան