Բրյուսելում նոր ֆորմատ ձևավորվեց՝ ՌԴ-ն և Թուրքիան դուրս մնացին, ԵՄ-ն դարձավ միջնորդը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումով բանակցությունների նոր ձևաչափ է ձևավորվել, ինչը նշանակում է, որ Մինսկի խումբը փաստացի «ամփոփված է»։ Factor TV-ի հետ զրույցում իր այս տեսակետը հիմնավորում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այսպես՝ նույն հարցի կարգավորման համար չի կարող երկու ձևաչափ գործել․ «Մինսկի խումբը հենված է ԵԱՀԿ կառույցների վրա, որոնք գործում են կոնսեսունսով։ Իսկ երբ ինչ-որ մեկին համարում են Կոնվենցիայի խախտող, արդեն կոնսենսուս չի կարող լինել»։

Հարցին՝ արդյո՞ք տարածաշրջանային շահեր հետապնդող Ռուսաստանը կհամակերպվի Հայաստան-Ադրբեջան բանակցություններում միջնորդի իր դերի կորստի հետ, Ղուկասյանը նշում է․ «Ըստ էության՝ տեղի ունեցավ ֆորմատի փոփոխություն։ Բրյուսելում երեկ ձևավորվեց նոր ֆորմատ։ ՄԱԿ-ի կանոնադրությունն ասում է՝ եթե ինչ-որ վիճելի հարց կարգավորելու համար որևէ ձևաչափ դառնում է անպիտան, անհնար, չի հաջողվում, կողմերը դիմում են նոր ձևաչափի։ Բրյուսելում երեկ որոշում կայացվեց նոր ձևաչափ ստեղծելու մասին։ Ռուսաստանը, Թուրքիան, Մինսկի խմբի մյուս անդամները՝ բոլորը այդ ձևաչափից դուրս են։ Գործ ունենք նոր ձևաչափի հետ, ուր միջնորդ է հանդես գալիս Եվրամիությունը, որը դիտարկում է իր գործունեությունը որպես նպաստող՝ երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև զարգացնելու համար, որը նաև հարթակ է տրամադրում՝ Եվրոպական հանձնաժողովը»։

Ըստ այդմ, Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ Եվրամիությունը նաև պատրաստ է ներդրումներ կատարել խաղաղ կարգավորման ձևաչափերն ի կատար ածելիս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան