ԱԱԾ-ն զբաղվում է Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքով. կասկածելի ծագման գույքի վաճառքի համար «կանաչ լույս» կվառվի՞․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող առանձնատունը, որը մեկ ամիս առաջ վաճառվել էր նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանին, կրկին կալանքի տակ է հայտնվել: Գործով հիմա ԱԱԾ-ն է զբաղվում: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են Գլխավոր դատախազությունից:

2022թ. մարտի 28-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է, թե ինչպես 2018 թվականի հոկտեմբերից կալանքի տակ գտնվող առանձնատունը հանվեց կալանքից և անմիջապես վաճառվեց:

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով Աբրահամյանների առանձնատունն իրեղեն ապացույց է ճանաչվել և ձեռնարկվել են օրենքով նախատեսված միջոցներ՝ այն պահպանելու նպատակով։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ կիրառվել է արգելանք, այսինքն՝ առանձնատունը չեն կարող օգտագործել ո՛չ Աբրահամյանները, ո՛չ էլ նոր գնորդ Նարեկ Նալբանդյանը:

Մոնումենտի բարձրունքում գտնվող Աբրահամյանների և նախկին այլ պաշտոնյաների շքեղ դղյակների ծագման օրինականությունը բացահայտելու նպատակով դեռևս 2018 թվականին էր քրեական գործ հարուցվել: 3.5 տարվա ընթացքում ոչինչ չէր բացահայտվել, իսկ ահա 2022 թվականին մարտի 1-ին Աբրահամյաններին հաջողվել էր վաճառել բնակարանը:

5 մլն դոլարով այս առանձնատունը գնել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքը, որը փետրվարին ձեռք էր բերել նաև Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը: Ըստ «Սիվիլնեթ»-ի՝ Նալբանդյաններն Աբրահամյաններին վճարել են 48 միլիոն դրամ, իսկ 2,452 միլիարդ դրամը վճարելու են մինչև օգոստոսի 1-ը։

Գլխավոր դատախազությունից Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկվում հողամասի դիմաց վճարված գումարների նկատմամբ օրենքով նախատեսված սահմանափակումներ կիրառելու ուղղությամբ։

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հակտանյանը նշում է՝ մինչև ԱԱԾ-ում գործի քննության ավարտը առանձնատան համար վճարումների գործընթացը սառեցվելու է։

Աբրահամյանների առանձնատան առք ու վաճառքի գործարքը մարտի 13-ից սկսած տարաձայնությունների պատճառ է դարձել Գլխավոր դատախազության և ՀԿԿ-ի միջև: Factor TV-ն այդ օրը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքվել էր, թե ինչպե՞ս ստացվեց, որ կալանքի տակ գտնվող տունը վաճառվեց, ինչին ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասել էր․ «Տարակուսած եմ»։

Սրան հաջորդեց Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀԿԿ-ի արձագանքը, որը շարունակվեց մի քանի օր: Այսօր արդեն Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀԿԿ-ի քննիչը, որն առանձնատան վրայից հանել էր կալանքը, օրենքի խախտում թույլ տալու հիմքով հեռացվել է վարույթից:

ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը նշում է՝ պետք է մինչև վերջ գնալ և բացահայտել, թե Աբրահամյանների տան վաճառքի շուրջ ինչ գործարք է տեղի ունեցել:

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով էլ՝ ժողովրդից թալանվածը մեծ դժվարությամբ է հետ վերադարձվում, քանի որ իրավապահ մարմինները երբեմն անգործություն են ցուցաբերում:

Վարուժան Հոկտանյանը նշում է՝ շատ կարևոր է, թե, մասնավորապես, ԱԱԾ-ում հարուցված քրգործն ի՞նչ ելք կունենա: Ըստ նրա՝ եթե առանձնատան վաճառքի գործարքը համարվի օրինական, ապա «կանաչ լույս» կվառվի մյուս անօրինական տների վաճառքի համար:

Ուշագրավ է, որ մինչ Դատախազությունը բարձրաձայնում է, որ Աբրահամյանների առանձնատան վաճառքի գործարքն այս փուլում անթույլատրելի էր, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարում է, թե այդ գործարքում անօրինական ոչինչ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան