Ինչո՞ւ հաշմանդամություն ունեցողներն աշխատանք չեն գտնում. պարզ լուծումներ` խնդրի լուծման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.11.2024 | 08:36
Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՆԳ նոր նախարարի անունը
19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
Բոլորը

Հենակներով տեղաշարժվող Նաիրան 1 տարի է՝ աշխատանք ունի։ Մինչ այդ բախվել է աշխատանք գտնելու խնդրին։ Factor TV-ի հետ զրույցում Նաիրան նշեց, որ գործատուները հաճախ տեղեկանալով իր խնդիրների մասին՝ պարզապես ասում էին, որ նման աշխատակցի կարիք չունեն։

Նաիրան դժվարություններից երբեք չի խուսափել, սպորտում է իրեն փորձել, տարբեր աշխատանքներ կատարել։ Հիմա ադամանդի գործարանում է աշխատում։ Այստեղ անձնակազմի անդամներից միայն 3-4 հոգին ունեն հաշմանդամություն, այն դեպքում, երբ գործարանը մի ամբողջ արտադրամաս է նախատեսել նրանց համար։

Գործարանը հաշմանդամություն ունեցող անձանց 2019 թվականից աշխատանք է առաջարկում։ Ներկայում, սակայն, արտադրամասը դատարկ է։ Տնօրենը ցույց է տալիս ամբողջությամբ հարմարեցված տարածքները՝ սանհանգույցից մինչև ճաշարան, և զարմանքով արձանագրում՝ այստեղ աշխատելու ցանկություն հայտնողներ չկան։

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը լուծելու հետ կապված խնդիրները տարբեր են՝ ասում է «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, իսկ ցանկության բացակայությունը պայմանավորում է կրթական ոլորտում առկա խնդիրներով։ Չկա նաև մատչելի միջավայր։

Անուշ Ասլանյանը նաև խնդրահարույց է համարում գործատուների կարծրատիպերը, որ հաշմանդամություն ունեցող անձանց չեն դիտարկում որպես մրցունակ աշխատուժ։ Այդ կարծրատիպերը կոտրելու համար ընդամենը կարող են հնարավորություն տալ՝ գոնե փորձաշրջանի տեսքով։

Ֆիզիկական մատչելիության տեսանկյունից փոփոխություններ պարբերաբար իրականացվում են՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։ Օրինակ՝ Ազգային ժողովի նոր մասնաշենքում, որը կառուցելիս չէին պահպանել հաշմանդամություն ունեցողների համար անհրաժեշտ հարմարեցումների պահանջը, միայն վերջերս են Զարուհի Բաթոյանի առաջարկով թեքահարթակներ տեղադրել, հարմարեցրել լիագումար նիստերի դահլիճն ու հատուկ վերելակ տեղադրել։

Նման պահանջով դիմելու հնարավորություն ունի յուրաքանչյուր քաղաքացի։ Օրենքը դա թույլ է տալիս։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կառավարության ծրագրերից մեկն աշխատատեղի հարմարեցմանն է միտված։ Գործատուին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ մինչև 500․000 դրամի չափով, որպեսզի աշխատավայրը հարմարեցվի, իսկ 2021-ին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով սահմանվում է նաև խելամիտ հարմարեցումների տրամադրումը, երբ աշխատավայրում և ուսհաստատությունում անձն իրավունք ունի դիմելու և իր կարիքներին համապատասխան խելամիտ հարմարեցումներ ստանալու համար։ Հիմա մշակվել է նաև այդ հարմարեցումները տրամադրելու կարգը, նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման edraft-a.am կայքում։ Պետությունը նաև աշխատավարձի փոխհատուցման ծրագիր է առաջարկում։

Մարտի 3-ին կառավարությունը հավանություն տվեց նաև 20 գերատեսչական ու մշակութային շենքերը, այդ թվում՝ մետրոպոլիտենի և երկաթուղային կայարանները հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու ծրագրին։ Շինարարական աշխատանքների իրականացումը նախատեսվում է 2024թ. առաջին կիսամյակից մինչև 2026 թվականը՝ շարունակական:

Եթե պետական որոշակի ծրագրեր արվում են, ապա մասնավոր ոլորտում գրեթե առաջընթաց չկա։

2020թ․ տվյալներով՝ Հայաստանում մոտ 200․000 հաշմանդամություն ունեցող անձ կա, իսկ թե նրանցից քանի տոկոսն է աշխատանքով ապահովված, առանձին վիճակագրություն չկա։ Չկան նաև պաշտոնական տվյալներ, թե հաշմանդամություն ունեցող քանի անձի համար է հարմարեցում արվել։

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում «Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի» կողմից իրականացվել է ելակետային ուսումնասիրություն, որի նպատակն է պարզել ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց:

Հետազոտությունն անցկացվել է 1062 աշխատող անձանց շրջանում, դեմ առ դեմ հանդիպումների միջոցով։ Հարցերից մեկն էլ նպատակ ուներ պարզել՝ արդյո՞ք աշխատավայրում կան թեքահարթակներ։ Միայն 33,6 տոկոսն է նշել, որ աշխատավայրում թեքահարթակներ կան։

Հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը բարելավելու համար 2021թ․ ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքն արգելում է խտրականությունը հաշմանդամության հիմքով, խելամիտ հարմարեցումների չտրամադրումը ևս դիտարկվում է որպես խտրական մոտեցում և հիմք է՝ դատական կարգով հարցը լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան