Եզրափակչում գիտակցում էի, որ միայն ինձ համար չէի պայքարում, այլ՝ ամբողջ ազգի․ Արսեն Հարությունյան

Լուրեր

09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
Բոլորը

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը «Օլիմպավանում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով.

«Գնացել էի ոսկու հետևից և կարողացա այն նվաճել։ Երկրորդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ ավելի դժվար էր։ Այս անգամ պատասխանատվության զգացումն էր, որ լարվածություն էր առաջացնում։

Առաջին օրվա գոտեմարտերից գոհ չեմ։ Եզրափակիչի ժամանակ կարողացա հաղթահարել լարվածությունը։ Չէի ասի, որ սա թույլ Եվրոպայի առաջնություն էր։ Մասնակիցներն ուժեղ էին»,- ասել է Եվրոպայի չեմպիոնը։

«Առաջիկա նպատակն ԱԱ-ին մասնակցելն է և, Աստված առաջ, ոսկե մեդալով վերադառնալը։ Առաջիկայում կմեկնեմ Սոչի՝ վերականգնողական պրոցեդուրաներ անցնելու համար։ ԵԱ-ում առաջին օրը մի փոքր լարվածություն կար, իսկ արդեն եզրափակչում, գիտակցում էի, որ միայն ինձ համար չէի պայքարում, այլ՝ ամբողջ ազգի»,– ArmSport.am-ի հետ զրույցում ասել է Արսեն Հարությունյանը։

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով է վերադարձել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունից․ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, արծաթե մեդալակիր է դարձել Արման Անդրեասյանը և բրոնզե մեդալակիր՝ Մանվել Խնձրցյանը։