Տեղի է ունեցել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսի փակման արարողությունը

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 2-ին տեղի ունեցավ «#ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը ներկաներին շնորհավորեց ցուցահանդեսի կայացման առթիվ, ապա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան ցուցահանդեսի կայացման գործում։

«Հատկապես կուզեմ նշել ՀՀ պաշտպանության նախարարության, միջգերատեսչական հանձնաժողովի, Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանի, Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միության աշխատանքը՝ ցուցահանդեսին իրենց ակտիվ և մեծ աջակցության համար։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին՝ միջոցառման աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար»։

Դավիթ Սահակյանն առանձնակի շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ում բարձր հովանու ներքո անցկացվեց միջոցառումը:

Միջոցառման փակման հանդիսավոր արարողության ավարտին՝ Դավիթ Սահակյանը հավաստագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակից ընկերություններին։ Նա ընդգծեց, որ «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը բավական արդյունավետ էր. միջոցառման շրջանակներում արդեն իսկ կնքվել են պայմանագրեր, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ: