Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից

Լուրեր

18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին TRT World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որը «ներառում է Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները»:

«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, նաև` պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար։ Եթե ​​դուք ցանկանում եք բարիդրացիական հարաբերություններ հաստատել, այդ ամենր սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն իրենց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։ Պետք է նաև զերծ մնալ ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից»,- ասել է Հաջիևը։

«Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային այս պահանջներին։ Եվ հետո, սրանից ելնելով, մենք կկարողանանք առաջ շարժվել»,- ասել է նա:

Հաջիևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան դիվանագիտական ​​մակարդակով նույնպես սկսում է կապ հաստատել Հայաստանի հետ։ «Մենք աջակցում ենք այս գործընթացին, բայց միևնույն ժամանակ աջակցում ենք այս գործընթացի երկու ուղղությունների համաժամանակյա և զուգահեռ զարգացման գործընթացին՝ հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: