Ապրիլ ամսվա եղանակային կանխատեսումը

Լուրեր

28.03.2026 | 13:06
Լևիկ Միքայելյանը պարտվել է օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:55
Հատուկ առաջարկներ, ժամանակի և գումարի խնայողություն․ TOON EXPO INVEST 2026-ը Երևանում բացեց դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.03.2026 | 12:40
Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը հայացքների մենամարտ են անցկացրել ռևանշից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:22
Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց
28.03.2026 | 11:56
ԲՏԱ նախարարը հանդիպել է ամերիկյան Synopsys-ի ներկայացուցիչների հետ
28.03.2026 | 11:33
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2026 | 11:17
Փաշինյանը ավտոերթով մեկնելու է Գյումրի
28.03.2026 | 11:00
Մինչև 5 միլիոն դրամ զեղչ․ Art-Residence-ի հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ում
28.03.2026 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 28-ի դրությամբ
28.03.2026 | 10:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.03.2026 | 09:51
«Կանազ»-ի հրդեհի դեպքով 3 անչափահաս է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
Բոլորը

Հիդրեօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6°C:

Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը:

Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է:
Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ` բարձր լեռնային շրջանների:

Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%:
Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ:
Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+16°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+15°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +5…+8°C:

Լոռու մարզում՝ +7…+10°C, Տավուշի մարզում՝ +10…+14°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +14…+16°C, լեռնային շրջաններում` +5…+8°C:

Սյունիքի հովտային շրջաններում +14…+17°C, նախալեռնային շրջաններում` +8…+10°C:

Արցախում կանխատեսվում է +14…+17°C։
Առավել մանրամասն՝ այստեղ։