Փնտրում ենք Արցախի կարգավիճակի լուծման ուղիներ. Արթուր Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Կառավարության մարտի 31-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու նպատակ ունի և հավանականություն կա, որ այդ սադրանքները կտեղափոխվեն ՀՀ-Ադրբեջան սահման: Արդյո՞ք սա նշանակում է, որ պատերազմի նոր վտանգ կա: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութան պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց. «Կան լարվածություններ և ռազմական էսկալացիայի ռիսկեր Հայաստանի և Արցախի սահմաններին: Վարչապետն իր խոսքով նապատակ ուներ հանրությանն իրավիճակի մասին տեղյակ պահել, որպեսզի շարքային քաղաքացիներից մինչև պաշտոնյաներ իրենց գործողությունների հիմքում նկատի ունենան, որ բավականին լարված իրավիճակ է, ընդհուպ ռիսկեր են ստեղծվել մեր պետության, ԼՂ-ի համար: Մենք արձանագրում ենք այն իրողությունները, որոնք կան և ուզում ենք, որ մեր քաղաքացիները հաղորդակից լինեն այդ իրողություններին: Սա ավելի շատ զգոնության համար է արվում»:

Հարցին, թե ինչ է անում ՀՀ իշխանությունը հավանական պատերազմի վտանգները չեզոքացնելու համար, պատգամավորը նշեց, որ այս պահին գլխավոր անելիքը արտաքին դիվանագիտական ճակատում է. «Շատ կարևոր է, որ խոսակցությունը չփակվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. ամեն ինչ պետք է մոտեցնենք բանակցային սեղանին և փորձենք խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը տալ»:

Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը հայտարարություններ է անում խաղաղության մասին, սակայն ապակառուցողական քաղաքականություն է վարում: «Մենք պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք իրավիճակը, Ադրբեջանի վրա ճնշումը պետք է մեծացնեն, որպեսզի չկարողանա գնալ էսկալացիայի»,- նշեց պատգամավորը: Նա նաև հավելեց, որ հայկական կողմը փնտրում է Արցախի կարգավիճակի լուծման ուղիներ:

Մանրամասները՝ տեսանյութում: