Քարագլխի տարածքում գտնվող մշակութային ժառանգությունն այս պահին վտանգված է. ԿԳՄՍ փոխնախարար

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Վերջին օրերին հաճախ է խոսվում Փառուխ գյուղի և Քարագլուխ կոչվող բարձունքի ռազմավարական նշանակության մասին: Մարտի 24-ից տեղանքն ադրբեջանցիների կողմից օկուպացվել է, ինչն ուղիղ սպառնալիք է Արցախի ու արցախցիների անվտանգության համար: Նման կարծիք է հայտնել Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։

Փառուխ-Քարագլուխ տեղանքը, սակայն, անչափ կարևոր է նաև Արցախի պատմամշակութային ժառանգության տեսանկյունից: Քարագլուխը գտնվում է Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, Շիկաքար կոչվող ժայռի շրջակայքում։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական կարևոր վայրերից է և նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Հին ժամանակներում այն եղել է Խաչենի նշանավոր բնական բերդերից մեկը:

2011թթ. ԱՀ կառավարության որոշմամբ՝ Փառուխի պատմամշակութային հուշարձանները ներառվել են Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ: Ըստ այդմ, վերոնշյալ տարածքում կա ավելի քան 20 հուշարձան, այդ թվում՝ 2 եկեղեցի, հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, մոնումենտալ արվեստի կոթողներ, մասնավորապես՝ խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, այդ տարածաշրջանում գտնվող՝ մեր մշակութային ժառանգության մի կարևոր հատված այս պահին վտանգված է: «Վերոնշյալ տեղանքն առանձնանում է Արցախի դարավոր պատմությունն ու մեր ինքնությունը վավերագրող հարուստ պատմամշակութային արժեքներով: Տարածքն ավելի մանրամասն հետազոտության կարիք ունի, քանզի ընդամենը մի քանի ամիս առաջ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից այնտեղ հետազոտություններ են կատարվել և հայտնաբերվել են 20-ից ավելի նոր խաչքարեր: Սա փաստում է, որ Քարագլուխը հավանաբար դեռ ունի չբացահայտված հուշարձաններ: Մեր մշակութային ինքնությանն ու պատմամշակութային ժառանգությանը հասցվում է հերթական ցավալի հարվածը, խաթարվում է պատմական լանդշաֆտը, ինչը մեր ժողովրդի ինքնության վկայություններից է: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ շարունակաբար տարվող մշակութային էթնոցիդի քաղաքականությունը, այն է՝ վերացնել հայկականության յուրաքանչյուր հետք, վստահ ենք, որ Քարագլխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է: Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում և մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում այս խնդրին: Ադրբեջանի կողմից տարվող էթնոցիդի քաղաքականությունը չի փոխվել: Ադրբեջանական իշխանությունների անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, ինչն էլ տեղի է ունենում մեր աչքի առաջ ամեն օր՝ միջազգային հանրության լռության ներքո: Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունը պաշտպանության կարիք ունի»: