Դատախազությունը, ՔԿ-ն, Ոստիկանությունը, ԱՆ-ն ՀՔԱՎ հարցումներին ամենաշատը ժամանակին պատասխանած կառույցներն են

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների պահպանման վիճակը 2021 թ.-ին՝ համաձայն Կազմակերպության ստացած պատասխանների։

Ներկայացվող ժամանակահատվածում, ի տարբերություն 2020-ի, որը կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված, առանձնացավ նախ՝ արտակարգ, ապա ռազմական դրությունների ռեժիմների սահմանմամբ, պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին քաղաքացիների հասանելիության ժամանակավոր սահմանափակումներով, դրանք մեղմացվեցին կամ հանվեցին։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակեց իր գործունեությունը՝ պահպանելով COVID-19-ի համավարակի կանխարգելման պայմանները։

Այդ ժամանակահատվածում պետական կառույցներին, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրված տեղեկատվական հարցումների զգալի մասն ուղարկվել է ոչ թե թղթային, այլ էլեկտրոնային տարբերակով, որի արդյունքում պետական կառույցների հետ տեղեկատվական կապը դարձել էր ավելի դյուրին։ Այն կառույցները, որոնց պաշտոնական էլեկտրոնային հասցեների հետ կապված առաջացել էին խնդիրներ, հարցումներն ուղարկվել են փոստային առաքմամբ։

Պետք է արձանագրել, որ հիմնականում մարզպետարանների կայքէջերում տեղադրված պաշտոնական էլեկտրոնային հասցեները չէին գործում։ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության՝ իր ստորաբաժանումներով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության,գիտության,մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային հասցեների հետ կապված որևէ խնդիր չի առաջացել։

Նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն էականորեն կրճատեց տեղեկատվական հարցումների ուղարկման և դրանց պատասխանների ստացման ժամանակահատվածները, և փոստային ծառայության համար նախատեսված 7 օրերը նույնպես կրճատվեցին։ Արձանագրենք, որ պետական կառույցները, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները հարցումներին մեծամասամբ պատասխանել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ։

2021 թ.-ին Կազմակերպության տեղեկատվական հարցումների 10% և ավելի բաժին ունեցող բնագավառներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը (18,33%), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները (18,06%), սոցիալական և առողջապահական բնագավառի մարմինները (15,36%), ՀՀ գլխավոր դատախազությունը և նրա ստորաբաժանումները (13,75%)։ Ըստ այդմ՝ նշված ոլորտներին ուղղված տեղեկատվության հարցումները կազմում են ընդհանուր հարցումների 62․31%-ը: Համեմատության համար նշենք, որ 2020 թ.-ին Կազմակերպության տեղեկատվական հարցումների 10% և ավելի բաժին ունեցող բնագավառներն են եղել ՀՀ պաշտպանության նախարարությունը (20.06%), տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները (12.57%), սոցիալական և առողջապահական բնագավառի մարմինները (10.78%):

ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունն իր ստորաբաժանումներով, ՀՀ արդարադատության նախարարությունը թե՛ 2020 թ․-ին, թե՛ 2021 թ․-ին տեղեկատվական հարցումներին ամենաշատ թվով ժամանակին պատասխաններ տրամադրած կառույցներն են: Համեմատության համար նշենք, որ 2021 թ․-ին աճել է չստացված և ուշացած գրությունների տեսակարար կշիոը։

Ամփոփելով՝ 2021թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 390 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» է ստացվել 240 հարցման պատասխան (61,54%), ուշացած՝ 119 (30,26%), իսկ 31 հարցման պատասխան չի ստացվել (8,21%): Համեմատության համար նշենք, որ 2020 թ. պետական կառույցներին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկված 334 տեղեկատվական հարցումներից «ժամանակին» է ստացվել 227 հարցման պատասխան (67,96%), ուշացած՝ 98 (29,34%), իսկ 9 հարցման պատասխան չի ստացվել (2,69%):

Տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ