Չավուշօղլուն հայտարարել է, որ Կուլեբան և Լավրովը պատրաստակամ են Ուկրաինայի հարցով նոր հանդիպման հարցում

Լուրեր

19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները սատարում են Ուկրաինայի հարցով հերթական հանդիպման գաղափարը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Դմիտրի Կուլեբան և Սերգեյ Լավրովը մեզ հայտնել են, որ պատրաստ են հանդիպմանը։ Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում կարող է հանդիպում տեղի ունենալ առնվազն Ուկրաինայի և ՌԴ-ի ԱԳ նախարարների մակարդակով»,-ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ թուրքական կողմն ակտիվ աշխատանք է տանում, որ ԱԳ նախարարներ հանդիպումը տեղի ունենա։

«Հանդիպման ստույգ ժամկետը դեռ չի հաջողվել համաձայնեցնել։ Ռուսական ու ուկրաինական կողմերը հայտարարել են, որ այն կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթում»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նաև նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն ​​պնդումները, թե եթե Թուրքիան ներառվի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների շարքում, ապա Անկարան անմիջապես կմտնի պատերազմի մեջ և զորքեր կուղարկի։

Էմմա Չոբանյան