Վրաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմում ներառվելու վերաբերյալ հանրաքվեն

Լուրեր

19.05.2026 | 18:51
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
Բոլորը

Հանրաքվեն, որում Հարավային Օսիայի բնակիչները իրենց տեսակետը պետք է հայտնեն Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցի շուրջ, կարող է անցկացվել մայիս-հունիսին։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Նախօրեին Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ երկիրը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու համար։ Երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դինա Գասիևան ՏԱՍՍ-ին ասել է, որ ընթացակարգերը կավարտվեն ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։

«Կարծում եմ, որ ապրիլի 10-ին, երբ Հարավային Օսիայում կանցկացվեն հանրապետության նախագահի ընտրությունները, արդեն պարզ կլինեն հանրաքվեի անցկացման ժամկետները։ Նախագահի երդմնակալության ժամանակ նա կիրականացնի այս ընթացակարգը, կարծում եմ, որ շատ ժամանակ չի պահանջվի՝ մայիս-հունիսին»,- ասել է Վոդոլացկին։

Հարավային Օսիայում ՌԴ-ին միանալու շուրջ հանրաքվեի անցկացման լուրերին արձագանքել է Վրաստանի ԱԳՆ-ը՝ դա անընդունելի անվանելով։

«Իհարկե, հանրաքվե անցկացնելու մասին խոսակցությունն անընդունելի է այն պայմաններում, երբ Վրաստանի տարածքն օկուպացված է։ Այդ օկուպացումը ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական ունի»,- հայտարարել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Բեքա Դավիթուլիանիի խոսքով՝ Վրաստանը չի պատասխանի այս որոշմանը «ուժային մեթոդներով», սակայն այսօր հնարավորություն ունի «Վրաստանի օկուպացված տարածքների հետ կապված նման քայլերին պատասխանել «միջազգային լծակների միջոցով»։

Տաթև Ֆռանգյան