Ռուս-ադրբեջանական պայմանավորվածությու՞ն, թե՞ բախում․ ինչ է կատարվում Արցախում․ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 12:45
Ազատ Արշակյանը դատարանում հաղթել է Սամվել Կարապետյանին․ ինչ մանրամասներ են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
13.05.2026 | 12:10
Թուրքիայի հետ առևտուրը՝ նոր կանոններով // ԵՀ-ն հրապարակել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման զեկույցը․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 12:03
ԱՄՆ-ում վաճառվել է Գագիկ Խաչատրյանի տունը և գումարի 70 տոկոսը ՀՀ-ին է փոխանցվելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:55
NBA-ի բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում
13.05.2026 | 11:43
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
13.05.2026 | 11:41
Վաղուհասի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը դարձել է ադրբեջանական վանդալիզմի թիրախ
13.05.2026 | 11:34
«Բետիսը» 20 տարի անց կխաղա Չեմպիոնների լիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:33
Մասյացոտնի թեմը հրապարակել է ծախսերի հաշվետվությունը և հերքել չարաշահումների մեղադրանքները
13.05.2026 | 11:25
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ ՔՊ-ն Թալինում վարչական ռեսուրս է չարաշահել
13.05.2026 | 11:16
Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ բանակցությունները վերսկսելու համար
13.05.2026 | 11:08
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.05.2026 | 11:02
Թուրքիան վերացրեց ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները․ ՀՀ ԱԳՆ
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի թեման ադրբեջանական զորքերի՝ Արցախի դիրքերը գրավելուց հետո ստեղծված իրավիճակն է։ Թեման քննարկել ենք Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի և Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի հետ։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։ Նա նկատեց՝ Ուկրաինան գրավելու Ռուսաստանի «պլանը» տապալվել է, և դրա արդյունքում Ադրբեջանն իր համար վտանգներ է տեսնում։

«Տեսանք՝ սկզբից փորձ արեց սրել իրավիճակը, նախ՝ դիվանագիտական առաջարկ արեց Հայաստանին՝ կնքել խաղաղության պայմանագիր։ Հետո Հայաստանի կողմից այդ առաջարկը չեղարկելուց հետո, երբ դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝  բանակցությունները վերսկսելու խնդրանքով, վերսկսվեցին բոլոր այդ գործողություններն Արցախում՝ սկզբից գազատարն անջատվեց, հետո ներխուժում տեղի ունեցավ Փառուխ և Խրամորթ, և հիմա Քարագլուխ բարձունքը գտնվում է իրենց վերահկողության տակ»,- մատնանշեց նա։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ադրբեջանը տեսնում է, որ Ռուսաստանը չի կարող ուժ գործադրել Արցախում․ «Այս իրավիճակում դա Ռուսաստանի համար նշանակում է բացել երկրորդ ճակատ և խզել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»։

Գագիկ Հարությունյանի համոզմամբ էլ՝ ռուս խաղաղապահներն են Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Նա նույնպես նկատեց՝ Արցախում կատարվողը աշխարհում տեղի ունեցողի արդյունք է։

«Այսօր գնում է հիբրիդային համաշխարհային պատերազմ ամբողջ մոլորակի վրա։ Արցախն այն կետերից մեկն է, որը երբեմն-երբեմն օգտագործվում է ինչ-որ նպատակներով։ Հիմնական ռազմավարությունն է՝ ստեղծել, այսպես կոչված, ղեկավարվող քաոսի իրավիճակ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան