Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության հարցը շարունակում է մնալ անկայուն. Amnesty International

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

2021 թվականը պետք է լիներ ապաքինման և վերականգման տարի: Փոխարենն այն ստեղծեց ավելի մեծ անհավասարություն և անկայունություն միայն 2021, 2022-ի թվականների, այլ նաև գալիք տասնամյակների համար, շեշտում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը իր տարեկան զեկույցում, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։

Անդրադառնալով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին՝ զեկույցը շեշտում է՝ 2021թ.-ին այստեղ իր դիրքերն է ամրապնդել ավտորիտարիզմը, իսկ մի շարք երկրներ բացահայտ անտեսում էին իրենց պարտավորությունները մարդու իրավուքների ոլորտում: Զեկույցը շեշտում է նաև, որ այս հետընթացն ուղեկցվել է ավելի ագրեսիվ միջազգային հարաբերություններով՝ հիշատակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը:

Հայաստանին և Ադրբեջանին նվիրված հատվածում զեկույցը զգալի չափով անդրադառնում է այս երկրների միջև հակամարտությանը և դրա հետևանքներին՝ ընդգծելով՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության հարցը շարունակում է մնալ անկայուն՝ պայմանավորված սահմանազատման գործընթացի անորոշությամբ: Այստեղ, պատահական միջսահմանային բախումների արդյունքում գրանցվել են քաղաքացիական ու զինվորական զոհեր»:

Ըստ Amnesty International-ի՝ ԼՂ հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո որևէ առաջընթաց չի գրանցվել ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության և անհատական քրեական պատասխանատվության հարցում։ «Ավելի քան 100 մարդ է զոհվել կամ վիրավորվել հայկական ուժերի կողմից տեղադրված ականների պատճառով այն տարածքներում, որոնք հանձնվել էին Ադրբեջանին», շեշտում է զեկույցը՝ հավելելով, որ հայ գերիներին վերադարձնելու դիմաց Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին մի շարք ականապատված տարածքների քարտեզներ, որոնց ճշգրտությունը Բաքուն վիճարկում է։

Ադրբեջանին վերաբերող հատվածում զեկույցը անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, ինչպես նաև հայազգի գերևավարծների ու կալանավորվածների խնդրին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում կալանքի տակ մնացած հայ գերիների թիվը տարեվերջի դրությամբ մնում է անհայտ: Սեպտեմբերին Եվրոպայի խորհուրդը մտահոգություն է հայտնել, որ տասնյակ հայազգի գերևարվածներ շարունակում են անմարդկային պայմաններում պահվել Ադրբեջանում և ենթարկվում արագացված, անարդար դատավարությունների: 30 գերևարված հայերի ճակատագիրը մնում է անհայտ: Չի բացառվում, որ վերջիններիս սպանվել են:

ԼՂ պատերազմի արդյունքում մոտ 91,000 տեղահանվածներից շատերն արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղի այն շրջաններ, որոնք մնացել են Հայաստանի վերահսկողության տակ, փաստում է զեկույցը։ Նրանցից շատերը մի շարք դժվարությունների են բախվել՝ պայմանավորված ապրուստի միջոցների, կրթության և առողջապահության թերի վիճակի հետ, իսկ մոտ 36,000 մարդ շարունակում է մնալ տեղահանված, որոնցից 24,000-ը՝ երկարաժամկետ, քանի որ իրենց բնակավայրերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Զեկույցն անդրադարձել է նաև 2021 թ. ընթացքում Հայաստանում հավաքների ու խոսքի ազատությանը, շրջակա միջավայրի խնդիրներին ու կանանց իրավունքներին: Ըստ Amnesty International-ի՝ «կորոնավիրուսային համավարակի ընթացքում կանայք շարունակում են ենթարկվել ընտանեկան բռնության, մինչդեռ կանանց իրավունքների պաշտպանության հասանելիությունը և աջակցման ծառայությունները դեռևս անբավարար են»: Զեկույցը փաստում է, որ համաճարակը նաև սրել է չվարձատրվող աշխատանքի ծանր «բեռը», որը հիմնականում ընկել է կանանց և աղջիկների ուսերին։