Հնդկաստանը՝ ՌԴ քարոզչության թիրախ․ Twitter-ի հնդկական տիրույթում Պուտինին աջակցող կասկածելի գրառումները՝ հետաքննության առարկա

Լուրեր

06.11.2024 | 23:22
Ժոզեպ Բորելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և հայտարարել ուժեղ Եվրոպա ստեղծելու մասին
06.11.2024 | 23:11
Գնել Սանոսյանն ընդունել է ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարին
06.11.2024 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2024 | 22:44
Թուրքերի մեծամասնությունը դեմ է նոր Սահմանադրությանն ու կողմ արտահերթ ընտրություններին
06.11.2024 | 22:35
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա
06.11.2024 | 22:29
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ԵՄ-ին կոչ են արել հասնել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակմանը COP29-ի ընթացքում
06.11.2024 | 22:16
Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել է 45 հա խոտածածկույթ
06.11.2024 | 22:00
«Հայաստան» հիմնադրամը սկսում է դրամահավաք․ ի՞նչ ռազմավարական ծրագրեր կիրագործվեն․ զրույց Հայկակ Արշամյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2024 | 21:31
Ռուսական էլիտաները գաղտնի շնորհավորանքներ են փոխանցել Թրամփին հաղթանակի կապակցությամբ
06.11.2024 | 21:14
Դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր. հաստատվել է քննության ժամանակացույցը
06.11.2024 | 20:58
ԵՄ-ն պետք է գործի միասնական, այս նպատակի ուղղությամբ աշխատում եմ Մակրոնի հետ. Շոլց
06.11.2024 | 20:45
Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն․ շնորհավորանքներ՝ սպասումների ու անորոշության ակնարկներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2024 | 20:33
Նախագահը դատավորներ է նշանակել
06.11.2024 | 20:18
Ադրբեջանի ռազմածովային ուժերը մարտավարական զորավարժություններ են անցկացրել
06.11.2024 | 20:02
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Բոլորը

Twitter-ի հնդկական տիրույթում ռուսամետ տրամադրությունները ենթակա են քննության։ Թեև Հնդկաստանն ու Ռուսաստանը վաղուց սերտ կապեր ունեն, հետազոտողները կարծում են, որ կան նշաններ, որ սոցիալական ցանցերում Կրեմլի տեսակետը կրկնող գրառումները կարող են կեղծ լինել, գրում է NYT-ը:

Սոցիալական մեդիայի դաշտում ուկրաինական հակամարտության վերաբերյալ հանրային կարծիքի վրա ազդելու ջանքերում Հնդկաստանն առանցքային երկիր է դարձել։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց հազարավոր թվիթերյան էջեր սկսեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող հաղորդագրություններ տարածել: Նրանք փորձեցին շեղել պատերազմի քննադատությունը՝ այն դատապարտող օգտատերերի թվիթների հետ միասին աշխարհի մի շարք տարածաշրջաններում Թվիթերում թրենդային դարձնելով #IStandWithPutin հեշթեգը։

Հետազոտողների ուսումնասիրությունների համաձայն՝ թեև որոշ օգտահաշիվներ ստեղծված են եղել Նիգերիայում և Հարավային Աֆրիկայում, Twitter-ում այդ օգտահաշիվների տերերի մեծ մասը Հնդկաստանից է և նրանց հաղորդագրություններն ուղղված են այլ հնդիկ օգտատերերին: Այս հանգամանքը ցույց է տալիս, որ Հնդկաստանի սոցիալական մեդիայի դաշտը դարձել է կարևոր ուղղություն՝ ուկրաինական պատերազմի վերաբերյալ հասարակական կարծիքի վրա ազդելու ջանքերում: Օգտատերերը, ովքեր ասել են, որ Հնդկաստանից են, կազմել են հեշթեգով կիսվածների գրեթե 11 տոկոսը, 0,3 տոկոսը եղել է Ռուսաստանից, իսկ 1,6 տոկոսը՝ ԱՄՆ-ից:

Որոշ օգտահաշիվներ օգտագործել են կեղծ նկարներ՝ հարուցելով հետազոտողների կասկածները: Մյուսներն իրենց գրառումների հազարավոր ռեթվիթներ են հավաքել, չնայած քիչ հետևորդներ ունեն։ Թեև այս գործողությունները ենթադրում են, որ օգտահաշիվները կարող են կեղծ լինել, չկա որևէ հիմնավոր ապացույց, որ դրանք համակարգված ազդեցության արշավի մաս են կազմում, որը նպատակաուղղված է փոխել Հնդկաստանում պատերազմի մասին տրամադրությունները:

Twitter-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը դեռևս հետաքննություն է իրականացնում։ Նշվում է, որ ազդեցության քարոզարշավները բացահայտելու մարտահրավերը Հնդկաստանում ավելի է բարդանում հասարակական կարծիքի պառակտման պատճառով։ Մինչ որոշ մարդիկ վճռական կերպով դեմ են արտահայտվել պատերազմին, մյուսները բացահայտ աջակցել են Ռուսաստանին և երթեր կազմակերպել՝ իրենց աջակցությունը ցուցադրելով:

«Ռուսաստանն ու Հնդկաստանը երկարամյա և խորը հարաբերություններ ունեն անվտանգային և տնտեսական ոլորտներում»,- ասել է Ատլանտյան խորհրդի թվային գիտահետազոտական լաբորատորիայի տնօրեն Գրեհեմ Բրուքին:

Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով հնդիկ ուսանողի մահը դարձել է Հնդկաստանի համար մարտահրավեր՝ տարհանել իր շուրջ 20,000 քաղաքացիներին, որոնք գտնվում էին Ուկրաինայում, երբ սկսվեց Ռուսաստանի ներխուժումը: Հարյուրավոր հնդիկ ուսանողներ մնացել էին արգելափակված՝ ինտենսիվ հրետակոծությունների պատճառով: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը խուսափում է Ռուսաստանին դատապարտելուց, օգնության խնդրանքով դիմել է Պուտինին և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին։

Հրապարակման համաձայն՝ Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատունն օգտագործել է Twitter-ը՝ հնդկական լրատվամիջոցներին հրահանգելով չօգտագործել «պատերազմ» բառը, այլ այն անվանել «հատուկ ռազմական գործողություն», ինչպես ստիպված են օգտագործել ռուսական լրատվամիջոցները: Twitter-ի որոշ հնդիկ օգտատերեր ՌԴ դեսպանատան այս կոչին պատասխանել են ծաղրանքով, մյուսներն էլ քննադատել են տեղական ԶԼՄ-ներին՝ «անվանելով անգործունակ և Ռուսաստանի կողմից ցուցումների կարիք ունեցող»:

Միացյալ Նահանգներում ռուսամետ ուժերի հայտարարությունները վերաբերում են Ուկրաինայի կողմից սեփական տարածքները ռմբակոծելուն։ Սակայն Հնդկաստանում ու մյուս երկրներում ռուսամետ հայտարարություններն առնչվում են էթնոնացիոնալիզմի և պատերազմի շուրջ արևմտյան դիրքորոշմանը։

«Այս ամենով զբաղվողներից շատերը Հնդկաստանում կամ Պակիստանում ստեղծված խմբեր են»,- ասել է Համադ Բին Խալիֆայի համալսարանում Մերձավոր Արևելքի և թվային հումանիտար գիտությունների մասնագետ Մարկ Օուեն Ջոնսը, որն ուսումնասիրել է #IStandWithPutin հեշթեգով կիսված օգտահաշիվները։

Պարզ չէ՝ արդյո՞ք Հնդկաստանում պուտինամետ հաղորդագրությունները քարոզող օգտահաշիվներն իրական են, թեև դոկտոր Ջոնսն ասում է, որ ամենահայտնիներից մի քանիսը կասկածելի վարքագիծ են դրսևորել, օրինակ՝ կեղծ լուսանկարներ են տեղադրել կամ հավաքել հավանումներ և ռեթվիթեր՝ չնայած քիչ հետևորդներ ունենալուն:

Ռուսամետ հաղորդագրություններ են տարածել նաև Twitter-ի որոշ օգտատերեր, որոնք պնդում են, որ բնակվում են Քենիայում, Նիգերիայում և Հարավային Աֆրիկայում: Twitter-ը «համակարգված ոչ իրական վարքագծի» համար կասեցրել է ավելի քան 100 օգտահաշիվ, որոնք կիսվել են #IStandWithPutin հեշթեգով։

Twitter-ի խոսնակն ասել է, որ դրանք «սփամ»-եր են, որոնք փորձել են ղեկավարել հակամարտության մասին կարծիքները:

«Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր մենք հեռացրել ենք ավելի քան 75,000 օգտահաշիվ՝ մեր հարթակի մանիպուլյացիայի և սփամի վերաբերյալ քաղաքականության խախտման համար»,- հայտնել է Twitter-ի գլոբալ քաղաքականության գծով փոխնախագահ Սինեադ Մաքսվինին:

Հնդկաստանում Ռուսաստանի դեսպանատունն օգտագործել է նաև Twitter-ը և Facebook-ը՝ Ուկրաինայում կենսաբանական հետազոտությունների լաբորատորիաների վերաբերյալ դավադրության տեսությունները քարոզելու և հնդկական լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու համար:

Facebook-ը հայտնել է, որ աշխատում է Հնդկաստանի իր գործընկերների հետ՝ իր հարթակում առկա տեղեկությունները ստուգելու համար:

Տաթև Ֆռանգյան