ՌԴ-ն երկարացրել է երկրի հարավային և կենտրոնական օդանավակայաններ թռիչքների արգելքը

Լուրեր

08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
Բոլորը

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ևս մեկ շաբաթով՝ մինչև ապրիլի 7-ը, երկարացրել է Ռուսաստանի հարավային և կենտրոնական օդանավակայաններ թռիչքների արգելքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մինչև 2022 թվականի ապրիլի 7-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը  երկարաձգվել է Ռուսաստանի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլի և Էլիստա օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր արգելքը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նախկին արգելքը գործում էր մինչև ապրիլի 1-ը։  Այս քաղաքներ ուղևորների տեղափոխումը կազմակերպելու համար ավիաընկերություններին դեռ խորհուրդ է տրվում օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններից։
Ռուսական մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, գործում են սովորական ռեժիմով։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկի օրը, սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանի ներսում թռիչքների համար։ Գործակալությունն այսօր դրանք երկարացնում է արդեն վեցերորդ անգամ։

 

Տաթև Ֆռանգյան