Հրթիռակոծությունները չեն վնասել Խարկովի գիտահետազոտական կենտրոնի միջուկային նյութերը․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
Բոլորը

Վերջին օրերի հրետակոծության ժամանակ Խարկովի միջուկային գիտահետազոտական կենտրոնը վնասվել է, սակայն միջուկային նյութերի ոչ մեծ պաշարները մնացել են անձեռնմխելի: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) նման տեղեկություն է ստացել ուկրաինական կողմից։ Գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսի խոսքով՝ գնդակոծությունից վնասվել է բուն շենքը, ջերմամեկուսացումը և փորձերի համար նախատեսված սենյակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաստատությունն օգտագործվում է հետազոտությունների և մշակումների, ինչպես նաև բժշկական և արդյունաբերական նպատակներով ռադիոիզոտոպների արտադրության համար։

ՄԱԳԱՏԷ-ն նաև հայտնել է, որ Ուկրաինայի 15 գործող միջուկային ռեակտորներից 8-ը շարունակում են գործել, այդ թվում՝ 2-ը՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանում, 3-ը՝ Ռովնոյի ատոմակայանում, մեկը՝ Խմելնիցկի ատոմակայանում և 2-ը՝ հարավ-ուկարինական ԱԷԿ-ում։ Մնացածներն անջատված են պլանային սպասարկման համար: