Ուկրաինան չի գնա Ռուսաստանի հետ փոխզիջումների, որոնք կարող են հանգեցնել երկրի քայքայման․ Զելենսկի

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ուկրաինան չի գնա Ռուսաստանի հետ փոխզիջումների, որոնք կարող են հանգեցնել երկրի քայքայման, մենք արդեն հաղթում ենք պատերազմում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Economist-ին տված հարցազրույցում։

«Հնարավոր է՝ որոշ փոխզիջումներ, որոնք չեն սպառնա մեր ֆիզիկական գոյությանը, արվեն՝ հազարավոր մարդկանց կյանքեր փրկելու համար։ Ինչ վերաբերում է այն փոխզիջումներին, որոնք կարող են հանգեցնել երկրի փլուզման, ապա դրանք, որոնք Պուտինն առաջարկում է, ավելի ճիշտ՝ պահանջում է վերջնագրի ձևով, մենք երբեք չենք ընդունի»,- ասել է Զելենսկին։

Նա կարծում է, որ իրավիճակի լուծումը պետք է փնտրել ՌԴ նախագահի հետ երկխոսությունում։

«Մենք պետք է խոսենք։ Խնդիրը մեկ հարցում, մեկ պատասխանում չէ, դա վերաբերում է որոշումներին։ Մենք պետք է խոսենք կոնկրետ ամիսների, միգուցե տարիների մասին, ինչ-որ բան հիմա որոշենք, միգուցե խոսենք, եթե մենք չենք կարող լուծում գտնել ու պայմանավորվել դրա պատճառով չպատերազմել։ Դա իմ գաղափարախոսությունն է։ Չափազանց հստակ է՝ կա խնդիր, և այն պետք է լուծել»,- ասել է նախագահը։

Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան արդեն հաղթում է․ «Առայժմ մենք վճռական ենք՝ չտրվել այդ պահանջներին։ Կարծում եմ, որ մենք հաղթում ենք, ռազմական իրավիճակը բարդ է, բայց մենք հետ ենք մղում հարձակումները»։

Ուկրաինայի նախագահին հարցրել են նաև, թե Պուտինի հետ պատերազմի ավարտից հետո սկզբունքորեն հնարավո՞ր է կայուն խաղաղություն։

«Ես չգիտեմ, թե Պուտինն ընդհանրապես գիտի՞ այս հարցի պատասխանը: Կարծում եմ, որ շատ գործոններ կազդեն նրա որոշման վրա: Կայունությունը Ռուսաստանի ներկայության տարածաշրջաններում դեր կունենա և կազդի նրա որոշումների վրա: Մեծ հարց է, թե ինչպես կփոխվեն Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները կատարվածի հետևանքով։ Ես սրա պատասխանը չունեմ։ Դա մեծ խնդիր է, շատ մեծ խնդիր»,- պատասխանել է նա։

«Հաղթանակը հնարավորինս շատ կյանքեր փրկելու հնարավորություն է։ Այո՛, հնարավորինս շատ կյանքեր փրկելու, որովհետև առանց դրա ոչինչ իմաստ չի ունենա: Մեր հողը կարևոր է, այո՛, բայց ի վերջո դա պարզապես տարածք է։ Ես չգիտեմ, թե որքան կշարունակվի պատերազմը, բայց մենք կպայքարենք մինչև մեր ունեցած վերջին քաղաքը»,- հավելել է նա։

Զելենսկին նաև նշել է, թե ինչու է Ուկրաինան անպայման հաղթելու․ «Սա մեր տունն է, մեր հողը, մեր անկախությունը, դա ժամանակի հարց է»։

Տաթև Ֆռանգյան