Բերման ենթարկվածների իրավունքները մասսայականորեն խախտվել են. «Փաստ»

Լուրեր

18.03.2026 | 11:10
Կենսաթոշակի բարձրացում, ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:06
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:05
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:05
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:02
Դադարեցվել է Արմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
18.03.2026 | 10:59
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» դուրս գալ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 10:47
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհեր կան․ Իրանը հայտարարել է Լարիջանիի սպանության համար վրեժի մասին
18.03.2026 | 10:40
ՉL․ «Քամբեք»՝ 0։3-ից հետո, «Ռեալը», ՊՍԺ-ն ու «Արսենալը» նույնպես 1/4 եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 10:30
Իրանը պաշտոնապես հաստատել է Ալի Լարիջանիի սպանությունը
18.03.2026 | 10:25
1-ամյա երեխային երկու ամիս բռնության են ենթարկել, հետո փորձել կյանքից զրկել․ քրեական հետապնդում է հարուցվել խորթ մոր նկատմամբ
18.03.2026 | 10:17
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.14%-ով և կազմել 5001.00 դոլար
18.03.2026 | 10:01
ԱԹՍ-ն թիրախավորել է Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատունը․ պայթյուն է որոտացել
18.03.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 18-ի դրությամբ
18.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.03.2026 | 23:25
ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի մահը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ միասնական իրավապաշտպան թեժ գծի տվյալների՝ միայն ապրիլի 22–ին Երևանի բաժիններ է տարվել նվազագույնը 253 մարդ: Ըստ իրավապաշտպանների՝ սա վերջին 10 տարում մեկ օրում բերման ենթարկվածների թվի ռեկորդ է: Ձերբակալվածների թիվն էլ երեկվա դրությամբ 41 է: Փաստաբան Տիգրան Սարգսյանն այս օրերին իրավապահ մարմինների գործողություններում բազմաթիվ խախտումներ է արձանագրել: «Բերման ենթարկված անձի գտնվելու վայրը պետք է հայտնի լինի հարազատներին: Անհապաղ պետք է հայտնեն նրանց: Բացի այդ, բերման ենթարկված անձը հեռախոսազանգի իրավունք ունի: Իր հարազատի հետ տեսակցելու իրավունք ևս ունի: Ավելին ասեմ՝ փաստաբանի հետ առանց տևողության և գաղտնի շփման իրավունք էլ ունի: Նշված բոլոր իրավունքները մասսայականորեն խախտվել են: Նրանց փաստաբաններով ապահովելու հնարավորություն չկա, հարազատներին հայտնի չի լինում նրանց գտնվելու վայրը: Բաժիններով ընկած՝ մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

«Գնում եմ բաժին՝ հարցնում, օրինակ՝ Պողոս Պողոսյանը ձեզ մո՞տ է, բայց իրենք էլ չգիտեն, բաժնում բերման ենթարկված նման անձ կա՞, թե ոչ: Սա օրենսդրության պահանջների կոպիտ և էական խախտում է: Ես նաև արձանագրել եմ, թե ինչպես են ոստիկանները երթևեկում ռուսական պետհամարանիշներով: Ոստիկանը եկել, խաղաղ հավաքին է միջամտում և այն էլ՝ ռուսական պետհամարանիշներով: Սա ևս խախտում է, և ոչ միայն խախտում է, այլև ժողովրդի նկատմամբ անհարգալից և արհամարհական վերաբերմունք է»,– ընդգծեց նա: Գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը, փաստաբանը նշեց. «Ցավոք սրտի, ՄԻՊ–ն իրեն պետական ծառայողի դերում է պատկերացնում: Բայց պետք է ազատ, անկախ և անկողմնակալ լինի: Այսօր չունենք ՄԻՊ, դատական իշխանություն և այդպես շարունակ: Դատավորը մարդկանց կալանավորում է առանց գործի մեջ խորանալու»: Նշենք, որ բերման ենթարկվածների և ձերբակալվածների վերաբերյալ իրավապահ մարմինների հայտարարություններում որպես պատճառ նշվում է «անօրինական հավաքների» իրականացման հանգամանքը: Փաստաբանը նկատում է՝ խաղաղ հավաքներ ու երթեր կատարելը քաղաքացու սահմանադրական իրավունքն է:

«Այդ իրավունքն իրացնելու համար քաղաքացին որևէ պաշտոնատար կամ իրավասու մարմնի թույլտվությունը ստանալու պարտավորություն չունի: Հավաքների մասին իրավասու մարմինն իրազեկվում է, որպեսզի հավաքի ժամանակ հասարակական կարգը պահպանի, ոչ թե թույլատրի կամ ոչ: Շատ է օգտագործվում «հավաքն արտոնված չէ» եզրույթը: Նման տերմին օրենսդրության մեջ չկա: Կա ծանուցում: Եթե հավաքի կազմակերպիչները ծանուցում են, դա չի ենթադրում թույլտվություն խնդրել: Դա ընդամենը իրազեկում է, որ պետությունը կարողանա այդ միջոցառման ժամանակ հասարակական կարգ պահպանել: Հավաքների մասին ՀՀ օրենքի 32–րդ հոդվածի համաձայն՝ եթե հավաքը խաղաղ է, ոստիկանությունը պետք է աջակցի հավաքին, և ոչ թե խոչընդոտի այն: Իսկ եթե ոստիկանության կողմից բռնություն է կիրառվում՝ խախտվում է քաղաքացիների իրավունքը: Եթե ոստիկանին ապօրինի հրամաններ են տալիս, պատասխանատվություն է կրում և՛ հրաման տվողը, և՛ կատարողը: Իսկ ոստիկանն ազատվում է պատասխանատվությունից, եթե հրաժարվում է կատարել իր վերադասի ապօրինի հրամանը»,– եզրափակեց Տ. Սարգսյանը: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: