ՌԴ ԱԳՆ-ը ծայրահեղ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսական խաղաղապահ զորախումբը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

«Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 26.03.2022 թ. տեղեկագրում արձանագրված փաստերը ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- ասված է հայտարարության մեջ:

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրադրության ապաէսկալացման համար:

«Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ։ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը սկզբնական դիրքեր՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Պորտերը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Ղարաբաղում ադրբեջանական զորքերի տեղաշարժով՝ տեղի ունեցածը որակելով որպես անպատասխանատու և սադրիչ գործողություններ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Ջալինա Պորտերի՝ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ադրբեջանի կողմի սադրանքի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել է։ Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ԱՀ ՊԲ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով։