Պայթյուն, նավթամթերքի արտահոսք և հրդեհ. բիտումի գործարանում ուսումնավարժանք է անցկացվել

Լուրեր

08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունն Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող բիտումի գործարանի տարածքում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն` «Նավթավերամշակման գործարանում առաջացած ուժեղ հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, միջոցառումը տեղի է ունեցել Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում։ Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը, Կարապետ Մանուկյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Արման Խաչատրյանը, գերատեսչության կառուցվածքային և մարզային վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում խոշոր հրդեհների ժամանակ փրկարար ուժերի արձագանքման մակարդակը:

Համաձայն սցենարի՝ ընկերության արտադրամասում զոդման աշխատանքների ընթացքում գրանցվել է պայթյուն, որին հաջորդել են նավթամթերքի արտահոսք և հրդեհ։ Գործարանում առաջացած վթարի դեպքում գործելու պլանի համաձայն ՝ աշխատակիցներն իրականացրել են համապատասխան գործողություններ։

Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ, իրականացվել են բացազատման աշխատանքներ և տարածքի հետախուզում: Պարզվել է, որ տուժել է երեք մարդ: Նրանցից երկուսին պատգարակով դուրս են բերել անվտանգ գոտի և մոտեցրել շտապօգնության մեքենային, զուգահեռ իրականացվել են երրորդ տուժածի որոնման աշխատանքներ: Հետախուզումն անցկացվել է ջերմաանդրադարձիչ արտահագուստով, օգտագործվել է անօդաչու թռչող սարք:

Տարբեր ուղղություններով իրականացվել են նաև հարակից ռեզերվուարների հովացման աշխատանքներ, իսկ մոտակա ջրավազանից մոտոպոմպով կատարվել է անընդհատ ջրամատակարարում: Կրակի տարածումը ճնշելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով իրականացվել է ակտիվ փրփրային գրոհ: Հովացման աշխատանքներից հետո՝ հայտարարվել է հրդեհի մարման աշխատանքների ավարտի մասին:

Ուսումնավարժանքի ավարտին ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վարժանքի բոլոր մասնակիցներին՝ արագ արձագանքման և իրենց առջև դրված խնդիրը բարձր մակարդակով իրականացնելու համար: