Իշխանությունը կցկտուր է պատասխանում Ալիևին, մշակույթի դաշտում էլ թշնամուն չգրգռելու մտայնություն կա. Համլետ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
Բոլորը

«Տարիներ շարունակ Հայաստանն այդպես էլ չի մշակել մշակութային քաղաքականություն: Այն, ինչ կարող ենք անվանել պետական քաղաքականություն, մշակվել է պետության առաջին դեմքի կա´մ նախաձեռնությամբ, կա´մ անտարբերությամբ: Հաճախ մշակույթի նախարարությունը ընդունել է առաջին դեմքից, նրա շրջապատից եկող հրահանգները, իսկ անկախ մասնագետների կողմից, ցավոք, նման քաղաքականություն չի մշակվել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում հնագետ, մշակութաբան, պատմական դիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով` հայկական իշխանությունները փորձում են չսրել ինչպես արցախյան խնդիրը, այնպես էլ` այդ ուղղությամբ տարվող մշակութային քաղաքականությունը: Մշակութաբանը նկատում է` մենք գործ ունենք հակառակորդի հետ, որը մանրամասն, հստակորեն պատրաստված է, և մեր արձագանքները գիտական, հասարակական շերտերից են գալիս. պետական կառույցների դերակատարումը մինիմալ է.

«Ըստ էության, Փաշինյանը չի պատասխանում Ալիևին: Սերժ Սարգսյանի ժամանակ, օրինակ, բարձր մակարդակով մի քանի անգամ եղել է պատասխան Ալիևին: Ներկայիս իշխանության արձագանքը մեղմ է, զուսպ, կցկտուր, քան կարելի էր կանխատեսել: Դա ընդհանուր քաղաքականությունից է կախված: Թշնամին ընկալվում է զորեղ մեկը, և կա նրան ավելի չգրգռելու մտայնություն»,- ասում է մեր զրուցակիցը:

Հնագետը շեշտում է` Ադրբեջանը մի հիմարություն է ասում, իսկ հետո պարզվում է, որ դրա գիտական հիմնավորում-հերքումը ժամանակին մենք չենք տվել.

«Հիմա Արցախի կոթողային մշակույթին, խաչքարերի պատմությանն առնչվող գիրք ենք հրատարակում, որովհետև գիտենք, որ շուտով Ադբրեջանը հայկական եկեղեցիների աղվանացումից անցում է կատարելու խաչքարերին»,- նշում է նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով` այն, որ օրեր առաջ Եվրախորհրդարանը դատապարտեց Ղարաբաղում և դրա շուրջ հայոց մշակութային ժառանգությունը վերացնելու և դրա գոյությունը հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը, վերջին շրջանում միջազգային կառույցի ամենաակտիվ և դրական արձագանքն էր, որը բազմաթիվ հայկական կազմակերպությունների, ակադեմիական, դիվանագիտական շրջանակների ջանքերի արդյունքն էր.

«Բայց այս ամենը ուժ չէ, Ադրբեջանը նույնիսկ ՄԱԿ-ի դատարանի որոշումները չի կատարել: Մեր հակառակորդը ակտիվ է, համառ և աշխույժ: Մենք երկու ճանապարհ ունենք. կա´մ գլուխներս կախելու ենք և հնազանդվենք, կա´մ ցույց ենք տալու, որ հաշտվողը չենք: Այս վերջինն իրականացնելու համար ամեն մեկն իր տեղում պետք է անի տասնապատիկ ավելին, քան հակառակորդը: Իսկ ես Հայաստանում մի քանի անհատ գիտեմ, որ կարող են անել դա, բայց քաղաքական հանրույթի գործելակերպն այդպիսին չէ. գլուխը կախողի, ընկճվողի, ենթարկվողի քաղաքականություն է»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան