Ադրբեջանական կողմի ճնշումները մտահոգիչ են Իրանի անվտանգության համար․ իրանահայ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 14:14
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
04.06.2026 | 14:11
Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 14:03
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանում գործողությունները շարունակելու մասին՝ չնայած հրադադարի համաձայնագրին
04.06.2026 | 14:01
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
04.06.2026 | 13:58
Փաշինյանը համալիրում մասնակցում է հայկական արտադրության զինտեխնիկայի ցուցադրությանը. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 13:54
Իշխանությունն իր հլու-հպատակ իրավապահ համակարգով առավոտից մեր գրեթե բոլոր շտաբներում օպերացիա է իրականացնում. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:46
Ղրիմում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 10 մարդ
04.06.2026 | 13:39
Վստահ եմ` մենք կլինենք խորհրդարանում. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:34
Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին, Բորիսպոլին և Պավլոգրադին․ տուժածներ կան
04.06.2026 | 13:27
ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբին հեռացրել է եվրագավաթներից պայմանավորված խաղերի պատճառով
04.06.2026 | 13:21
«Ընտրության օրը, տյոտ Ժեն, պտի սաղին․․․», «Զոռով քարշ տանք տանենք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:17
Մարկո Ռուբիոն ԹՐԻՓՓ-ը ստորագրել էր օրեր առաջ՝ հունիսի 1-ին․ ՀՀ ԱԳՆ
04.06.2026 | 13:09
Մրգերի, խմիչքի, հանքային ջրերի համար նմանատիպ մեխանիզմ պիտի ներդնենք. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:00
Արթուր Օսիպյանի կյանքին վտանգ է սպառնում՝ 17 օր հացադուլում է․ կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
Բոլորը

Կարծում ենք, որ կարևոր է, որ Իրանը զգոն լինի Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ խոսելով իր և իր գործընկեր Արա Շահվերդյանի նախաձեռնությամբ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ուղղված նամակի մասին։

«Նկատում ենք, որ որոշ լրատվական կայքեր կամ անձինք փորձել են հակազդել կամ թյուրըմբռնում առաջացնել այդ նամակի ուղղությամբ։ Բայց մենք նամակը գրել ենք՝ մարդասիրական հարցերից ելնելով և նաև հաշվի առնելով, թե տարածաշրջանում ինչ վայրիվերումներ կարող են լինել։ Նկատի ենք առել Իրանի վերաբերմունքը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբ։ Կարծել ենք, որ կարևոր է Իրանի դիվանագիտական կորպուսի արձագանքը ստեղծված իրավիճակին, որ ավելի զգոն լինեն»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ դեռ իրենց նամակին արձագանք չեն ստացել․ այս օրերին իրանական Նովրուզն է, բացի այդ՝ Իրանի արտգործախարարն է բազմազբաղ, բայց հույս հայտնեց, որ ավելի ուշ իրենց նամակին արձագանք կլինի։

Հիշեցնենք, որ իրանահայ պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանը և Արա Շահվերդյանն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին նամակ էին ուղղել՝ ներկայացնելով վերջին շրջանում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սադրանքները։

Նամակում քաղաքական գործիչները հարց էին բարձրացրել․ «Արդյո՞ք այս գործողությունները կարելի է համարել բարիդրացիականության քարոզ՝ մահմեդականների և քրիստոնյաների միջև, կարո՞ղ են, արդյոք, ապահովել անվտանգությունը և խաղաղությունը տարածաշրջանում: Եվ այսպիսով, հիմք ընդունելով Իսլամական հեղափոխության առաջնորդի՝ Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման վերաբերյալ 13 աբանի (4 նոյեմբերի) ելույթը, կոչ ենք անում հետևել Սահմանադրության դրույթին՝ հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ և մեր երկրի արտաքին քաղաքականության կարմիր գծերին, մասնավորապես, հարևանների հետ կապված ճգնաժամերի հանգուցալուծման հանրային շահի ապահովման և Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար, որոնք գտնվում են բարոյական և նյութական դաժան բռնաճնշումների ներքո»:

Ըստ Ռոբերտ Բեգլարյանի՝ այսօր էլ ստեծված իրավիճակը՝ գազի մատակարարման հարցը, ադրբեջանական կողմի ճնշումները մտահոգիչ են թե՛ մարդասիրական նկատառումներով, թե՛ Հայաստան-Իրան հարաբերությունների և թե նաև Իրանի անվտանգության համար։

«Մենք՝ իրանահայերս, դարերի, հատկապես Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո, համակեցության կենսափորձ ենք ունեցել Իրանի ժողովրդի հետ։ Տեսել ենք, թե ինչպես է Իրանի իշխանությունը բարյացակամ վերաբերվել մեր մշակութային ժառանգությանը կամ մեր ինքնությանը։ Մեզ համար կարևոր էր, որ հատկապես հայությունը բացասական տեսակետ չունենա իսլամի և մուսուլմանների հանդեպ։ Մեզ համար մտահոգիչ է, որ Ադրբեջանը փորձում է հոգեբանական մթնոլորտ ստեղծել և կրոնը գործիք դարձնել՝ քաղաքական արդյունքների հասնելու համար։ Ելնելով մեր անձնական կենսափորձից՝ չենք ցանկանում, որ նման արձագանք լինի հայության մոտ»,- ընդգծեց իրանահայ քաղաքական գործիչը։

Ռոբերտ Բեգլարյանի նկատառմամբ՝ Իրանը տարածաշրջանային այն երկրներից է, որ ունի հնարավորություններ՝ էներգետիկ ոլորտից սկսած մինչև ռազմական, քաղաքական, դիվանագիտական։

«Մենք Իրանին հրավիրել ենք, որ օգտվի իր այդ լծակներից, մասնավորապես նշել ենք, որ դա պետք է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու և համընդհանուր, համամարդկային շահերը պաշտպանելու համար։ Ունեցել ենք տեսլական, որ Իրանը կկարողանա Ադրբեջանին ամենաքիչը հրավիրել կառուցողական դաշտ»,- հայտարարեց իրանահայ պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան