Տեղեկություն չունեմ, որ Պապիկյանը գնացել է Գարիկ Սարգսյանի քարոզարշավին. Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

«Զինված ուժերը գործում են բացառապես հրամանի հիման վրա. իրավիճակ կարող է լինել, երբ ԳՇ պետ չլինի, բայց չի կարող չլինել ԳՇ պետի պաշտոնակատար: Մեր բանակը գործում է այնպես, ինչպես նախատեսված է կանոնակարգերով և Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով»,- այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե պատերազմի ռիսկը զրոյացված չէ, մինչդեռ ՀՀ ԶՈւ-ն ԳՇ պետ չունի:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մեր բանակը հետպատերազմական շրջանում չի համալրվել զինտեխնիկայով, Վարդանյանն արձագանքեց. «Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն ուզում են ուժեղացնել, այդ դեպքում ինչո՞ւ են ՍԴ վիճարկելու ուղարկում «Ապօրինի գույքի մասին օրենքը», որը կարող էր թույլ տալ գողացված գումարները վերադարձնել պետբյուջե և վերազինել բանակը»:

Ի պատասխան այն հարցի, թե ինչու է երեկ Վեդիում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել Գարիկ Սարգսյանի քարոզարշավին, Վարդանյանը նշեց. «Ես տեղեկություններ չունեմ, որ Սուրեն Պապիկյանը գնացել է Գարիկ Սարգսյանի քարոզարշավին»:

Մանրամասները՝ տեսանյութում: