Պատրաստ ենք քննարկել․ Սանոսյանը խնդրեց Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին բացել ճանապարհը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հնչեցված հարցին, անդրադարձավ Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների կողմից ի նշան բողոքի փակված Սևան-Դիլիջան մայրուղու միջադեպին, նշեց, որ տեղյակ է և ԱԺ ամբիոնից խնդրեց ցուցարարներից՝ բացել ճանապարհը։

«Մենք առավոտից, երբ իմացել ենք այդ մասին, իրենց առաջարկել ենք հետևյալը՝ ստեղծել աշխատանքային խումբ և ցանկացած տեղում քննարկել խնդիրը»,- ասաց նախարարը։

Գնել Սանոսյանի խոսքով՝ Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչների դժգոհություն են արտահայտել, թե իր անձով է պայմանավորված եղել համայնքների խոշորացումը։

«Իմ անձով պայմանավորված չէ այդ միացումը, և պաշտոնով էլ պայմանավորված չէ։ Տեղի է ունեցել համայնքների խոշորացում, և իրենց համայնքները միացել են Սևան համայնքին»,- իրավիճակը ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ խոշորացում տեղի է ունեցել ամբողջ հանրապետությունում և վստահեցնելով, որ համայնքների խոշորացմամբ համայնքներին տրամադրվող գումարները չեն նվազելու:

Մանրամասները՝ տեսանյութում։