Թուրք գործիչները Գերմանիայում չեն կարողանա նախընտրական քարոզարշավ իրականացնել

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Գերմանիայի արտգործնախարար և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցության անդամ  Հայկո Մաասը Կանադայում տեղի ունեցած «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների ժողովից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրքիայի վաղաժամկետ ընտրություններից. փոխանցում է ermenihaber-ը:

Գերմանացի պաշտոնյայի խոսքերով՝ իրենց համար անընդունելի է, որ Թուրքիայի քաղաքական գործիչները Գերմանիայում նախընտրական քարոզարշավ կազմակերպեն։

«Այդ հարցում մեր դիրքորոշումն ակնհայտ է։ Օտար երկրում տեղի ունենալիք ընտրություններից 3 ամիս առաջ,  Գերմանիայում չի անցկացվի նախընտրական քարոզարշավ »,-ասել է Մաասը։  

Նա հիշեցրել է, որ նախկինում ևս Գերմանիան չի թույլատրել իր տարածքում թուրք քաղաքական գործիչներին քարոզարշավ իրականացնել։  Ըստ նրա՝ եթե Գերմանիայի և Թուրքիայի միջև նշյալ հարցի շուրջ հակասություններ առաջացան, ապա դա օգուտ չի բերի ոչ մի կողմին։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է եվրոպական երկրներում հանդիպումներ ունենալ տեղի թուրքական համայնքների հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն էր հայտարարել, որ իրենք թուրք քաղաքական գործիչներին չեն թույլատրի իրենց երկրում նախընտրական քարոզարշավ անցկացնել։