ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ
Քաղաքականություն
22.03.2022 | 19:27Եվրամիությունը համաձայնության է հասել Ռուսաստանի դեմ հնարավոր լրացուցիչ պատժամիջոցների շուրջ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության դեպքում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, գրում է swissinfo-ն։
«ԵՄ ԱԳ նախարարները դա քննարկել են ու պայմանավորվել ընդունել լրացուցիչ պատժամիջոցներ, եթե իրավիճակը պահանջի։ Դիտարկվում են բոլոր տարբերակները, թե ինչ կարող են անել»,- ասել է Ստանոն։
Նա հիշեցրել է նիստից հետո Բորելի արած հայտարարությունը, որ ԵՄ նոր պատժամիջոցների մասին որոշում դեռևս չի ընդունվել, սակայն թեման քննարկվել է նախարարների հանդիպման ժամանակ։
Էմմա Չոբանյան