Հարցը Մինսկի խմբի վրա դնելը նշանակում է հրաժարվել Ադրբեջանի հետ բանակցելուց․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ

-Պարո՛ն Զուրաբյան, «Հայ ազգային կոնգրեսն» իրեն հռչակել է խաղաղության կուսակցություն․ թե՛ 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տալիս ասում էր՝ խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել, թե՛ 2017-ին  «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով էր ՀԱԿ-ը առաջնորդվում։ Որպես «խաղաղության կուսակցություն»՝ Դուք դատապարտո՞ւմ եք Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տարածք և այս պատերազմը։

-Կներե՛ք, Դուք խառնեցիք երկու թեմա՝ իրար բացարձակապես չառնչվող։

-Ձեր սկզբունքը դա չէ՞, կոնֆլիկտները լուծել խաղաղության միջոցով։

-Որովհետև մեր առաքելությունը հայ ժողովրդի շահերի և հայոց պետականության շահերի սպասարկումն է և հզորացումը։ Եթե դրա համար պետք լիներ պատերազմ, մենք կանեինք պատերազմ։ Եթե պետք էր գնալ խաղաղության, ուրեմն՝ պետք էր գնալ խաղաղության։

-Այսինքն՝ Ձեզ համար խաղաղությունը սկզբունք չէ՞ որպես հարցեր լուծելու մեթոդ։

-Նախ՝ ամեն իրավիճակը պահանջում է իր ստրատեգիան։ Մենք շատ կոնկրետ պատմական ժամանակաշրջանում ասեցինք, որ Հայաստանը պետք է ընտրի արժանապատիվ խաղաղության ամրապնդման ստրատեգիան։ Դա է եղել մեր ասածը։ Տաքսիստը ճանապարհին ասում էր՝ «Խաղաղությունից են խոսում․․․», ասում եմ՝ «Սա ի՞նչ խաղաղություն է և ուր է տանում», նա ասաց՝ «Ոնց, բա մենք կարծում ենք՝ Նիկոլը ձեզնից մեկն է, ժողովրդի մեջ տարածված է»։ Քանի որ կա ժողովրդի կողմից այդ պատվերը, ես ասեմ, որ դա այդպես չէ։ Մենք խոսում էինք արժանապատիվ խաղաղության մասին՝ կար «ոչմիթիզհողականության» քաղաքականության, կար «արժանապատիվ խաղաղության» քաղաքականություն, և Նիկոլ Փաշինյանն ընտրեց այն քաղաքականությունը, որի հետ մենք կոնֆլիկտ ունեինք՝ «ոչմիթիզհողականության» քաղաքականությունը։ Դրա պատճառով մենք պարտվեցինք։ Ի՞նչ էր «արժանապատիվ խաղաղության» քաղաքականությունը․ դա ոսկե միջինն էր պարտության և «ոչմիթիզհողական» քաղաքականության միջև։ Նրանք իրենց ոչ արժանապատիվ խաղաղության, կապիտուլյացիայի կուրսը փորձում են ծածկել Տեր-Պետրոսյանի հեղինակությամբ։

-Շատ կարևոր է հասկանալ՝ «Հայ Ազգային Կոնգրեսը», որ դիրքավորվում է որպես խաղաղության կուսակցություն, ի՞նչ դիրքորոշում ունի ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Եթե անկեղծ լինեմ, որպես ՀՀ քաղաքացի՝ դատելով ձեր ուժի քաղաքականությունից և հռետորաբանությունից, հասկացել եմ այսպես՝ ՀԱԿ-ը, լինելով ազատական գաղափարների կրող ուժ, խնդիրները խաղաղությամբ լուծելու կողմնակից է։ Ինչո՞ւ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը Իսրայելի և Եգիպտոսի միջև կոնֆլիկտի լուծման համեմատությունն էր անում Ղարաբաղի հարցից խոսելիս, և հետաքրքիր է՝ Ձեզ համար դատապարտելի՞ է այս պատերազմն սկսելը, թե՝ ոչ։

-Այն, որ պատերազմը չարիք է․․․ անգամ վատ խաղաղությունը ավելի լավ է, քան լավ պատերազմը, դա բոլորս գիտենք։

-Իմ հարցը կոնկրետ է, պարո՛ն Զուրաբյան։

-Իմ պատասխանն էլ է կոնկրետ՝ իհարկե, այո մենք բարու և ազնվության կողմնակից ենք, խաղաղության կողմնակից ենք։

-Բայց նաև պատերազմի՞ կողմնակից եք։

-Կներեք, բայց շատ հաճախ ազգին, պետությանը այլ ընտրություն չեն թողնում։ Մե՞նք ենք ընտրել Ադրբեջանի հետ պատերազմը 90-ական թվականներին։ Մենք պետք է ընկնենք պացիֆիզմի գիրկը, ասենք՝ կոտորե՞ք արցախահայությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան