Տասնյակ հայ մարտիկներ՝ Ուկրաինայի քաղաքացի, զոհվեցին հերոսաբար․ հսկայական կորուստ ունի հայկական համայնքը․ Տիգրան Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյանն է

-Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի 27-րդ օրն է։ Պատերազմական դաշտից տարատեսակ տեղեկություններ են ստացվում։ Կնխնդրեմ ներկայացնեք՝ որպես Ուկրաինայի ուժային կառույցների հետ նախկինում աշխատանքային կապ ունեցած և հարաբերություններ պահպանող գործիչ, ռուսական բանակն ինչպիսի՞ հաջողություններ ունի։

-Եթե համեմատենք այս երեք օրերին ուժերի հարաբերակցությունը, ապա կստացվի, որ երեք ճակատներում՝ հյուսիսային շրջաններում ուկրաինական զորքերն անցել են գրոհի, հիմնականում՝ Կիևի մոտակայքում։ Ազատվել են մի քանի քաղաքներ։ Արևելքում ռուսական զորքերը դանդաղ՝ ոչ նշանակալի ուղղությունների վրա մի քանի կիլոմետր առաջ են շարժվել, իսկ հարավում Ուկրաինայի համար խնդիրը Մարիուպոլ քաղաքն է, որը ոչնչացվում է ռուսական զորքերի կողմից։ Բայց նույն ժամանակ ռուսները չեն կարողանում վերջնականապես տիրանալ Մարիուպոլին, ուղղակի ոչնչացնում են ոչ միայն Մարիուպոլը, այլև Խարկովը, Սումին, Չեռնիգովը, շատ այլ քաղաքների և գյուղերի խաղաղ բնակչությանը։ Ռուսներն օգտագործում են ծանր հրետանի, գերձայնային հրթիռներ, որոնց դեմ շատ դժվար է պայքարել, և ինքնաթիռներ, որոնց դեմ ուկրաինական բանակը հաջող պայքարում է։ Ոչնչացված ինքնաթիռների թիվն անցել է հարյուրից։ Ռուսներն ինքնաթիռների այդպիսի կորուստ ունեցել են միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

-Ուկրաինայում հայկական համայնքը շուրջ 400 հազար է, հայաշատ է Մարիուպոլ քաղաքը, որն ամենից շատ տուժածներից է։ Ի՞նչ տեղեկություններ ունեք մեր հայրենակիցների մասին։

-Մարիուպոլում շատ լավ պատրաստված ուկրաինական զորք կա։ Այսօր առավոտյան մեկ-երկու ռուսական փոքր արդիական նավակներ են ոչնչացվել ուկրաինացիների կողմից։ Ազովի ծովի կողմից նավատորմը փորձում է կրակ բացել Մարիուպոլի ուղղությամբ։ Մարտերը կշարունակվեն։ Առայժմ չկա որևէ հիմք ասելու, որ ռուսներն այս մի քանի օրը կկարողանան ճեղքել ուկրաինական բանակի պայքարը՝ Մարիուպոլը պաշտպանելու ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ Մարիուպոլում մեծ հայկական համայնք է ապրում՝ շատ մեծ տոկոս են կազմում հայերը, խաղաղ հայ բնակչությունը շատ է տուժել, մեծ թվով զոհեր կան հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում։

-Մեր հայրենակիցների շրջանում զոհերի թվի վերաբերյալ ունե՞ք հստակ տեղեկություններ։

-Զոհերի մասին կարելի կլինի խոսել պատերազմից հետո և հրապարակել տեղեկատվություն։ Բայց ես կարող եմ ասել, որ տասնյակ հայ մարտիկներ՝ Ուկրաինայի քաղաքացիներ, հերոսաբար զոհվեցին՝ պաշտպանելով Ուկրաինայի պետականությունը և անկախությունը։ Ինչ վերաբերում է բնակելի շրջաններին, պաշտոնական տեղեկություն է հաղորդվում ավելի քան 2500 զոհի մասին, և հաշվի առնելով, որ հայերն ավելի քան 1 տոկոսն են կազմում Ուկրաինայի բնակչության, իսկ այդպիսի քաղաքներում, ինչպես Մարիուպոլն ու Խարկովն են, ուր այդ տոկոսը մի քանի անգամ մեծ է, մենք կարող ենք պատկերացնել՝ ինչ հսկայական կորուստներ է տալու նաև հայկական համայնքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան