Խորհրդարանում հստակեցնում են՝ ով ինչ է արել «մութ պադյեզդներում»

Լուրեր

15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
15.12.2025 | 12:39
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության գործունեության հնգամյա գործունեության ծրագիրը քվեարկության ներկայացնելուց առաջ խորհրդարանում կրկին բանավեճ սկսվեց։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթին, որտեղ վերջինս ակնարկեց, որ նորաթուխ քաղաքական գործիչները կարող են դալաններում ծեծի ենթարկվել:

«Պադյեզդների վերաբերյալ ունեցած Վահրամի ելույթից հետո ՀՀԿ-ն ու իր ղեկավար Սերժ Սարգսյանը կարիք ունեն բացատրելու, թե ինչ առնչություն ունեն իրենք Վահրամ Խոռխոռունու և Գևորգ Մհերյանի հետ պադյեզդներում ծեծի կապացությամբ։ Եվ եթե մեզ նման բան են հիշեցնում, ես էլ ՀՀԿ ղեկավարին ուզում եմ հիշեցնել Ռումինիայի ղեկավար Չաուշեսկոյի ճակատագրի մասին»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զգուշացրեց, եթե պատգամավորները շեղվեն վարման կարգից, ապա ստիպված է անջատել խոսափողները։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով արձագանքելով, հիշեցրեց Բաբլոյանին, որ ԱԺ-ն «հիմնարկ չէ, Բաբլոյանն էլ՝ դիրեկտորը»։ «Պարոն Բաբլոյան, մենք Ձեր աշխատողները չենք, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների ելույթին, որ անդրադարձաք «Լուսավոր Հայաստանին», «Քաղաքացիական պայմանագրին», գիշերները Ձեր քունը չի՞ տանում հա, որ «Ելք» դաշինքը միասնական է, չի քանդվում, երազո՞ւմ եք, որ մի բան լինի: Չի՛ լինելու, մի անհանգստացեք, ձեր կուսակցության մասին մտածեք, որ օրը իշխանություն չունենաք էդքան անդամ չեք ունենալու, կարող է՝ մի հինգ հոգի մարդ մնաք էդտեղ։ Մեր դարդով մի տառապեք»,- ասաց նա։

Վարման կարգով արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ փորձելով սրբագրել իր նախրոդ ելույթը․ «Ցավում եմ որ գործընկերներս լավ չեն հիշում այն մեջբերումները, որ դա վերաբերվում էր հեղինակությանը, որ կվախենան մենակ մութ պադյեզներով բարձրանալ։ Իսկ «Լուսավոր Հայաստանի» և «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապված կուզենայի ասել հետևյալը՝ համբերեք մինչև 2018 թվականը»։

Այս խոսքերը, սակայն, իրավիճակը չշտկեցին։ Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով, թե ինչ է արել «մութ պադյեզդներում»։ «Պարոն Բաղդասարյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ ի տարբերություն ձեր կուսակցության մեր կուսակցության նորընտիր պատգամավորները ամեն օր մասնակցել են քարոզարշավին, պադյեզդներով են ման եկել ու ունեն էն հեղինակությունը, որ իրենց հավաքած ձայներով են հայտնվել էստեղ։ Չհամեմատեք ձեզ մերոնց հետ»,- ասաց նա։

Խոսեց նաև «Ելք»-ի պատգամավոր Արարատ Միրզոյանը․ «Հարգելի վարչապետ, հետևելով Ձեր հորդորին Ձեզ եմ փոխանցելու փաստաթղթերի փաթեթ, որոնք վկայում են, որ ՀՀԿ շտաբները զբաղվել են ընտրակաշառքի զանգվածային բաժանմամբ․ անուն-ազգանուններով, հեռախոսի համարներով։ Սա հանձնված է իրավապահ մարմիններին, հարուցված է քրեական գործ և անաչառ քննության դեպքում պետք է լինեն ազատազրկումներ՝ այդ թվում այն մարդկանց նաև, որոնք նստած են այս դահլիճում»։

ՀՀԿ խոսնակը կոչ արեց «հանդարտեցնել կրքերը» և խոսել միայն քվեարկության մասին։ Ի վերջ, Կառավարության ծրագիրը ներկայացվեց քվեարկության և ընդունվեց 64 կողմ 31 ձայներով։