Ռուսաստանցիները փետրվարին բանկային հաշիվներից 1,2 տրիլիոն ռուբլի են հանել․ ՌԴ Կենտրոնական բանկ
Քաղաքականություն
22.03.2022 | 14:46Փետրվարին Ռուսաստանի բանկերում բնակչության միջոցները կրճատվել են 3,5%-ով կամ 1,2 տրիլիոն ռուբլով։ Այս մասին են վկայում Ռուսաստանի բանկի (ՌԴ Կենտրոնական բանկ) բանկային հատվածի զարգացման ուսումնասիրությունը, գրում է RBC-ն։
Բացարձակ արտահայտությամբ սա ներդրումների ամենազգալի արտահոսքն է առնվազն 2008 թվականից ի վեր, վկայում են Ռուսաստանի բանկի վիճակագրությունը: Համեմատական արտահայտմամբ՝ ռուսաստանցիների խնայողությունները բանկերում ավելի շատ նվազել են միայն 2008 թվականի հոկտեմբերին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գագաթնակետին (այն ժամանակ նվազումը կազմել է 6% կամ 354 մլրդ ռուբլի):
ՌԴ ԿԲ տվյալներում նշվում է, որ մանրածախ հաշիվներից և ավանդներից գումարների արտահոսք հիմնականում տեղի է ունեցել փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում։
Տաթև Ֆռանգյան