«Կարևոր է, որ Փաշինյանը կարողանա ազդակներ ուղարկել երևացող և ցանկալի է՝ չերևացող»․ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Բոլորը

ՀՀ ՊՆ-ն այսօր սահմանափակ թվով լրատվամիջոցների ասուլիսի էր հրավիրել: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին դիմելով, ասաց. «Հաշվի առնելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները, նաև ՊՆ-ի հաղորդագրությունները, մտածեցի, որ հարցեր կունենաք և չեմ ուզում ներածական երկար խոսք ասել, առաջարկում եմ անցնել ձեր հարցերին»:

Հարցին՝ ի՞նչ գնահատական եք տալիս այն փաստին, որ ԱԺ պատգամավոր է ձերբակալվել, և նրա գտնվելու վայրն անհայտ է:, պատասխանեց. «Ձեր հարցը իրավապահ  մարմիններին տրվելիք հարց է: Ես առհասարակ կարծում եմ, որ խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատությունն օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ, և այդ գործընթացի մեջ ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները»:

Իսկ ինչպե՞ս կբացատրի «Մարտի 1-ից դասեր չքաղելու» մասին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ասաց. «Որևէ կերպ սպառնալիք չի կարող և չպետք է դիտվի: Պետք է դիտել նախազգուշացում, որ նման իրադարձությունները կարող են բերել լարվածության ու էսկալացիայի, ինչը որևէ մեկին, իհարկե, անհրաժեշտ չի»:

Անդրադառնալով առաջնագծում եղած իրավիճակին՝  նախարարն ասաց.  «Հուսով եմ` որևէ մեկի մտքով չի անցնում, որ դա կարող էր կեղծված վիդեոնյութ լիներ, հուսով եմ` հասկանում եք, որ շատ օբյեկտիվ ու հասկանալի ձևով, իրոք, հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետևում է մեզ մոտ տեղի ունեցած զարգացումներին: Նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ հասկանալու համար, որ առկա մարտահրավերների պարագայում, հակառակորդի` իր առջև դրած խնդիրների տեսանկյունից, մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ անելուն: Ես չեմ կարծում, որ մեր հայտարարությունն այդ առումով նոր բացահայտում էր, բայց մենք պարտավոր էինք, որպես պետական կառավարման մարմին, հիշեցնել այդ խնդրի մասին: Բայց դա նաև չի փոխում մեր պարտավորությունը ցանկացած պարագայում` նույնիսկ, եթե ամենածայրահեղ վիճակը լինի ներսում, շարունակել կատարել մեր պարտքը սահմանի վրա»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն, չգիտի, թե ինչպես պետք է հանգուցալուծվի «Քայլ արա՝ մերժիր Սերժին» շարժման պայքարը. «Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի հանգուցալուծման տարբեր եղանակներ ու ձևեր։ Կարևոր է, որ նա կարողանա ազդակներ ուղարկել երևացող և ցանկալի է՝ չերևացող» ։

Նա դեմ է, որ իշխանությունը ձևավորվի հրապարակ դուրս գալու ճանապարհով։ «Եթե Նիկոլ Փաշինյանը տեսնում է քայլեր, որոնք կարագացնեն մեր առաջընթացը, մենք պատրաստ ենք քննարկել։ Բայց եթե խնդիրն այն է, որ իշխանությունը պետք է տաք ինձ, դա լավ չի, չի օգնելու իրենց»,- ասել է պարոն Սարգսյանը։