Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ միջոցառումների մասին

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին ստորագրել է հրամանագիր հանրապետությունում ձյան առատ տեղումներով պայմանավորված հրատապ իրականացվելիք միջոցառումների մասին: Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Համաձայն հրամանագրի՝ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 24-րդ կետը, հաշվի առնելով, որ 2022 թվականի մարտի 19-ից սկսած Արցախի Հանրապետությունում անդադար տեղացող առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծում հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում և ելնելով առաջացած խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտությունից ՝

1.Արցախի Հանրապետության պետական մարմինների և պետական կազմակերպությունների (այդ թվում՝ ուսումնական հաստատությունների) ղեկավարներին հանձնարարվել է տնօրինվող հաստատությունների աշխատակազմերի միջոցով սեփական միջոցների հաշվին կազմակերպել այդ հաստատությունների շենքերի ու հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:

2.Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Ստեփանակերտի քաղաքապետին հանձնարարվել է անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ տանել հանրապետության ընդհանուր օգտագործման (միջպետական, հանրապետական և տեղական նշանակության) ճանապարհների ձնամաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ և այդ մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել Արցախի տեղեկատվական շտաբին՝ հրապարակելու նպատակով:

3.Ստեփանակերտի քաղաքապետին առաջարկվել է բացի համայնքային կազմակերպությունների ներուժից, Ստեփանակերտում ձնամաքրման աշխատանքներին ներգրավել նաև մասնավոր սեկտորի գործատուների աշխատուժն՝ իրենց աշխատավայրերի հարակից տարածքները սեփական միջոցներով ձնամաքրելու ձևով:

4.Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին առաջարկվել է ղեկավարվել սույն հրամանագրի դրույթներով: